Խոշոր եղջերավոր կենդանիները ընկել են ջրանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 07.36-ին ահազանգ է ստացել, որ խոշոր եղջերավոր կենդանիները ընկել են Մրգաշեն գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մրգաշեն գյուղի ջրանցքից դուրս են բերել Վ. Ա.-ին պատկանող յոթ խոշոր եղջերավոր կենդանի:




Լրահոս