Ես և Գյոտցեն հիանալի ենք հանդես գալիս. Մարկո Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երազում է մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնության խաղերին: Նա վստահ է, որ գերազանց մարզավիճակում է: Սակայն նրա խոսքով` վերջնական որոշում պետք է կայացնի թիմի գլխավոր մարզիչը. փոխանցում է Bild-ը:

«Թե´ ես, թե´ Մարիո Գյոտցեն, հիանալի ենք հանդես գալիս խաղադաշտի կենտրոնում: Կարևոր չէ՝ կոնկրետ որ գծում: Անգամ ավելի լավ է, որ մենք կարող ենք հանդես գալ ցանկացած գծում:

Հուսով եմ, որ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Անշուշտ, դա հատուկ մրցաշար է: Գերազանց մարզավիճակում եմ, բայց, իհարկե, վերջնական որոշումը կկայացնի մարզիչը»,- նշել է Ռոյսը:




Լրահոս