Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրն օրգանիզմի հյուծման պատճառով հոսպիտալացվել է: Օրգանիզմի հյուծմանն է հանգեցրել ինչ-որ նյութի չարաշահումը, որի անունը չի նշվում: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատել: Դերասանուհու մամլո խոսնակը հաղորդել է, որ Դեմին սթրեսի պատճառով է հյուծվել, քանի որ վերջերս է բաժանվել իր ամուսնուց եւ այդ փաստը շատ ծանր է տանում: