Ըստ տարածված տեղեկությունների` Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է իր համամասնական ցուցակում ընդգրկել թվով 8 անկուսակցականների, ավելի ճիշտ, այլ կուսակցության ղեկավար քաղաքական դեմքերի: Սակայն ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ, նման հարց չի քննարկվել, ուղղակի մի բան կասեմ, որ հանրապետականը նման փորձ ունի: Իր քաղաքականությանը սատարող ուժերին կամ քաղաքական գործիչներին, որոնք անկուսակցական են, կարող է ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Այսօր ՀՀԿ-ի խմբակցության անդամներ կան, որոնք անկուսակցական են»:
8 ՀՈԳԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ