Բյուջեի կատարողականի քննարկումները` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր կշարունակվի «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Այսօր  գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զեկույցով հանդես կգան և իրենց գերատեսչության կատարած աշխատանքները կներկայացնեն  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Իսկ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էլ զեկույցով հանդես կգա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:




Լրահոս