Դիեգո Սիմեոնեն մերժել է «Միլան»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինողի է փնտրում ներկայիս մարզիչ Կլարենս Զեդորֆին և առաջարկ է արել Իսպանիայի չեմպիոն, Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին. գրում է  Tuttomercatoweb-ը:

Սակայն արգենտինացի մասնագետին չի գոհացրել իտալական ակումբի առաջարկն ու նա որոշել է մնալ Մադրիդում: «Միլանը» պատրաստվում է բանակցություններ սկսել նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի  հետ: Բայց, եթե «Միլանին» չհաջողվի համաձայնության հասնել Ժեզուշի հետ, թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն կդառնա ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպո Ինձագին:




Լրահոս