Հայ ըմբիշները Բուլղարիայում երկու ոսկե մեդալ են նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում ավարտվեց ” Դան Կոլով” եւ “Նիկոլա Պետրով” միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև ազատ և հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:Հունահռոմեական ոճի ըմբիշների 66 կգ քաշայինների եզրափակիչում Արամ Ջուլֆալակյանը պարտության մատնեց Հովհաննես Վարդերեսյանին (ով նույնպես ներկայացնում էր Հայաստանը) և դարձավ չեմպիոն: 60 կգ և 84 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Մկրտչյանը և Հրաչ Հովհաննիսյանը:Ազատ ոճի ըմբիշների պայքարում 96 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագամեդովը նվաճեց ոսկե մեդալ, իսկ 120 կգ քաշային Ռուսլան Բասիևը արժանացավ բրոնզե մեդալի:




Լրահոս