Իսպանիայի թագավորը հրաժարվել է գահից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ը գահից հրաժարվելու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը:

Նրա խոսքով` իր որոշման մասին միապետը հայտնել է հատուկ հայտարարության միջոցով:

Ինչպես հայտարարել է Ռախոյը, Խուան Կարլոս I-ի հրաժարումի հետ կապված սկսվում է նրա ժառանգորդի գահակալման գործընթացը: Նա նշել է, որ «Իսպանիայի սահմանադրության համաձայն` պետք է հատուկ օրենք ընդունվի, որը թույլ կտա գահակալել թագաժառանգ արքայզն Ֆելիպեին:

Վարչապետը նշել է, որ Խուան Կարլոս I-ը ներկայիս պահն ամենահարմարն է համարում պետության ղեկավարի փոփոխության համար, և համոզվածություն է հայտնել, որ այն կկատարվի «ժողովրդականության և ազատության խորհրդանիշ համարվող թագավորի նկատմամբ հարգանքի և հանգստության մթնոլորտում», -տեղեկացնում է itar-tass-ը:




Լրահոս