Ղազախստանում տաղանդավոր երիտասարդներն ավելի շատ են, քան Հայաստանում. Վ. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոբոլի» գլխավոր մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը sports.kz-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների տարբերության մասին։

«Չեմ կարող համեմատել Հայաստանի և Ղազախստանի առաջնությունները։ Երկու առաջնություններն էլ լավն են։ Նշեմ, որ Ղազախստանում տաղանդավոր երիտասարդներն ավելի շատ են։ Կարծում եմ՝ դա կապված է բազմաթիվ մարզադպրոցների բացման հետ»,- նշել է նա:

Մինասյանը խոսել նաև «Տոբոլի» վերջին խաղի մասին:

«Հանդիպման ելքն արդարացի է։ Երկու թիմերն աչքի ընկնելու հնարավորություն ունեին։ «Կայսարն» ուժեղ է, սակայն մենք նույնպես փոքրիկ քայլերով առաջ ենք շարժվում։ «Կայսարը» մեկ ֆուտբոլիստի թիմ չէ։ Այդ պատճառով բարդ է առանձնացնել որևէ մեկին։ Նրանք բոլորն էլ լավ մակարդակ ունեն», – ընդգծել է նա։




Լրահոս