Բրազիլական ֆուտբոլից անհետացել են աստղերը. Պելե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի արքա Պելեն կարծիք է հայտնել, որ բրազիլական ֆուտբոլից անհետացել են այն աստղերը, ովքեր նախկինում հիացնում էին իրենց երկրպագուներին վարպետությամբ: Նա այս առթիվ  նշել է, որ թիմի երիտասարդ հարձակվող Նեյմարին պետք է պաշտպանել և շատ ուշադիր վերաբերվել:

«Նախկինում կարող էի ասել, որ մեր հավաքականում կան Ռիվելինոն, Դիդին, Զիկոն, Ֆալկաոն, Վավան, ես և այլք: Իսկ այժմ շատ բարդ է կազմել աստղերի ցուցակը: Թիմերը հավասար ուժ ունեն ոչ այն պատճառով, որ ավելի բարձրակարգ են դարձել, այլ` հակառակը: Իսկ Նեյմարի ուսերին չի կարելի այդքան մեծ պատասխանատվություն դնել: Նրան պետք է պաշտպանել»,- ասել է Պելեն:




Լրահոս