«Շերեմետևոյում» ինքնաթիռ է այրվել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ դեպք է պատահել. հրդեհվել է Իլ-96 ինքնաթիռը: Ինքնահրկիզումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:25-ին: Այդ պահին ինքնաթիռում մարդ չի եղել:

806528

Ինչպես kp.ru-ին տեղեկացրել են օդանավակայանի մամլո ծառայությունից, ինքնաթիռը հանվել էր շահագործումից և կայանվել հեռավոր կանգառում:

Ինչպես տեղեկացրել են ԱԻՆ-ի Մոսկվայի շրջանի վարչությունից, կրակի հետ պայքարել է 63 մարդ և 18 միավոր տեխնիկա:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել` ո՛չ ներսում, ո՛չ էլ ինքնաթիռի մոտակայքում մարդիկ չեն եղել: «Շերեմետևոյի» աշխատանքի վրա միջադեպը չի ազդել:

806573




Լրահոս