ԱՄՆ-ում անսովոր կարկուտից 10 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կենտրոնական նահանգներում ուժեղ փոթորիկ է եղել, որի պատճառով մոտ 10 հազար մարդ մնացել է մթության մեջ:

Բեյսբոլի գնդակի չափերի հասնող կարտահատիկները վնասել են տները և ավտոմեքենաները: Այովա նահանգում եղանակի պատճառով դադարեցվել են փրայմերիզները, իսկ Նեբրասկայի օդանավակայանում հետաձգվել է 33 չվերթ:

Ինչպես հայտնում է  Reuters-ը, տուժողները վնասվածքներ են ստացել ահռելի կարկտահատիկներից:

Տեղական լրատվամիջոցները հայտում են տարածքում առնվազն 8 տորնադոյի մասին: Ականատեսների խոսքով՝ կարկտահատիկները եղել են գոլֆի, իսկ առավել մեծերը` նույնիսկ բեյսբոլի գնդակի չափ: Քամին, որի արագությունը հասել է մինչև ժամում 145 կմ, պոկել է տների տանիքները:




Լրահոս