Հայազգի Սերժ Հարությունյանը Ռուսաստանում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել` սպանության փորձի համար,-հաղորդում է ռուսական Gazeta.ru-ն : Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր Հարությունյանին մեղավոր է ճանաչել իր չորս համադասարցիների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:Դատարանում Հարությունյանն ընդունել է իր մեղքը: Հիշեցնենք, 2011թ. ապրիլին 9-րդ դասարանցի Հարությունյանը, երեկույթներից մեկի ժամանակ վիճելով իր համադասարանցի աղջկա հետ, դանակահարել էր նրան եւ աղջկան օգնության հասած երեք այլ անչափահասների: Աղջիկը, ինչպես նաեւ Հարությունյանի մյուս երեք համադասարանցիները ծանր վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվել:Դատարանը բավարարել է նաեւ տուժածների` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման հայցերը (մոտ 7,5 մլն ռուբլի ընդհանուր գումարի):
Մոսկվայի դատարանը հայազգի դպրոցականին 6 տարվա ազատազրկման է դատապարտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ