«Արսենալին» պետք է Կասիլյասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ. գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ արքայական ակումբի ավագն այս մրցաշրջանում խաղացել է միայն Չեմպիոնների լիգայի շրջանակներում, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս: Իսկ Արսեն Վենգերը պատրաստ է Կասիլյասին խաղալու շանս տալ:

Իկերի պայմանագրում հրաժարագինը 180 միլիոն է նշված, սակայն «Արսենալը» կփորձի այնպես անել, որ դարպասապահն ինքը ակումբին խնդրի հեռանալ ավելի խելամիտ գումարով:




Լրահոս