Ռուսամետ անջատողականները Սլավյանսկում ինքնաթիռ են կործանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական իշխանությունները հաստատել են Սլավյանսկում Ուկրաինայի ռազմական օդուժի ինքնաթիռը հրթիռով ործանելու փաստը:

Ինչպես նշել է հակաահաբեկչական օպերացիայի պատասխանատուներից Վլադիսլավ Սելեզնյովը, հրթիռը կպել է ինքնաթիռի շարժիչին, որից էլ պայթյուն է տեղի ունեցել:

Նրա խոսքով` խփված Ան-26 ինքնաթիռը կատարել է հումանիտար բեռներիմտեղափոխման խնդիր: Նա նաև տեղեկացրել է, որ օդաչուները փորձել են ինքնաթիռը հեռացնել քաղաքից: Ականատեսների խոսքով` օդաչուներւ հասցրել են լքել այրվող ինքնաթիռը: Ռուսամետ անջատվողականների պնդմամբ` խոսքը Ան-30Բ խուզարկու ինքնաթիռի մասին է, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս