
Բռնցքամարտի հանաշխարհային խորհրդի (WBO) նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ ներկայի լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսեր (46-0, 26 նոկաուտ) հաջորդ մենամարտում կխաղարկի իրեն պատկանող 2 գոտիները ՝ մինչև 66.7 կգ և մինչև 69.9 կգ:
«Մեյվեզերը ցանկանում է պաշտպանել իր երկու տիտղոսները մեկ մենամարտում: Եթե դա պաշտոնապես հաստատվի, մենք այն անմիջապես կքննարկենք»,-նշել է նա:
Հավելենք, որ Մեյվեզերը հաջորդ ելույթը նախատեսված է սեպտեմբերի 13-ին Լաս-Վեգասում: