Գերմանացիների հաղթանակը գուշակել էր ութոտնուկ Ռեգինան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեգինա անունով նոր ութոտնուկ-մարգարեն՝ բեռլինյան Aqua Dom օվկիանարիումից, զբաղվում է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի արդյունքների գուշակությամբ: Նա օրեր առաջ կանխագուշակել էր Գերմանիայի հաղթանակը Պորտուգալիայի հետ խաղում:

13151727.262543.7016
Ռեգինան շարունակում է ութոտնուկ Պաուլի «գործը», որը հայտնի էր դարձել 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ գուշակել էր Գերմանիայի մասնակցությամբ բոլոր խաղերի ելքը և իսպանացիների՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելը:

Առաջնության ընթացքում Պաուլն ուշադրության կենտրոնում էր: Նրա պատվին բանաստեղծություններ էին գրում, նրան նվերներ էին ուղարկում: «Մարգարեի» վախճանից հետո նրա պատվին անգամ հուշարձան կանգնեցրին:

Ռեգինան առայժմ միայն 1 խաղ է գուշակել: Իր ակվարիումում տեղադրված ուտելիքով երկու պնակներից նա ընտրել էր Գերմանիայի դրոշովը, ինչը համարվում է դրական կանխատեսում երկրի հավաքականի համար:




Լրահոս