Օբամաները ապրել են Միշելի մոր տանը և օգտագործած մեքենա վարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշելը, համարում են, որ իրենց դուստրերի բնավորության կայացման համար նպաստավոր կլինի մինիմալ վարձատվությամբ աշխատանքը, տեղեկացնում է Ռոյթերսը:

Իրենք` Օբամա ամուսինները, մինչ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ստանալը, շատ քիչ են վարձատրվել, և դա շատ կարևոր փորձառություն են համարում: ԱՄՆ նախագահը երիտասարդ ժամանակ աշխատել է Baskin Robbins-ում, իսկ նրա ապագա կինը` խանութում, ուր զբաղվել է գրքերը կազմելով:

«Հիմա մենք փորձում ենք նրանց (աղջիկներին) հնարավորություն տալ հասկանալու, որ աշխատանքը և աշխատավարձ ստանալը միշտ չեն ուրախություն բերում, խթանում և ոգևորում», – ասել է Օբաման:

«Կարծում եմ, յուրաքանչյուր երեխա պետք է հասկանա, թե ինչ բան է ծանր աշխատանք»,- համարում է Միշել Օբաման:

Բարաք և Միշել Օբամաները պատմել են, թե ինչպես են նրանք բուհն ավարտելուց հետո ապրել Միշելի մոր` Մերիոն Ռոբինսոնի տան առաջին հարկում, հազար դոլլարով գնված օգտագործած մեքենա վարել, վճարել կրթական վարկերի դիմաց և մեծացրել երեխաներին:




Լրահոս