Կիևում կալանավորվել է հեղինակավոր «օրենքով գող» Կախա Թիֆլիսցին, ով ծրագրել էր «սխոդկա» անցկացնել Ուկրաինայի տարածքներում ոլորտների վերաբաշխման և «նայողներ» նշանակելու համար:
Չնայած առաջիկա 5 տարիներին Ուկրաինայից դուրս գալու արգելքին` մեկ անգամ չէ, որ դատապարտյալ Կախա Թիֆլիսցին մտել է Ուկրաինա 2014 թվականին ազատվելուց հետո: Կախան ազատազրկված է եղել 11 տարի` Ռուսաստանի տարածքում խուլիգանական հարձակման մեղադրանքով: 11 տարիներից 8-ը` «գողն» անց է կացրել միայնակ խցում:
Այս պահին կալանավորը գտնվում է դիստրիբյուտորի ընդունարանում, որտեղ կլինի այնքան ժանանակ, մինչև նրան հարկադրաբար չարտահանձնեն Ուկրաինայից:
Օպերատիվ խմբի տվյալներով, Կախա Թիֆլիսցին հանցավոր միջավայրում կոնֆլիկտային իրավիճակներում հանդես է գալիս որպես միջնորդ դատավոր: Նա Ռուսաստանում վերահսկում է մի քանի բանդաների աշխատանքը, որոնք մասնագիտացած են առավել ծանր հանցանքներում: Ուկրաինայի ոստիկանությանը հայտնի է դարձել, որ հանցագործը պլանավորել էր իր ազդեցությունն ունենալ Ուկրաինայում:
«Սխոդկայի» մասնակիցներից մեկը Կիևում նախկինում դատապարտված է եղել սպանության մեղադրանքով, մյուսը` մի քանի անգամ գողության համար, իսկ երրորդին դեռևս 2010-ին 5 տարով արգելվել է դուրս գալ Ուկրաինայից: Սակայն նա կարողացել է վերադառնալ` փոխելով ազգանունը: