ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ իրենք իրավունք կունենան դիմելու Սահմանադրական դատարան և՛ կուտակայինի վերաբերյալ օրենքի, և՛ ԱԺ կանոնակարգի խախտումների հետ կապված: Վարդանյանը հավելեց, որ սա դեռ միայն իրենց խմբակցության դիրքորոշումն է, որը քննարկվելու է քառյակի մյուս ուժերի հետ: Նրա բնորոշմամբ՝ ԱԺ մեծամասնությունն անցնում է կացնային մեթոդների՝ խախտելով օրենքները:
«Մեր երկիրն այսօր ունենալով և՛ ներքին, և՛ արտաքին բարդագույն հիմնախնդիրներ, քաղաքական իշխանությունը ոչ թե փորձում է համախմբել հասարակությանը, միասին լուծումներ գտնել, այլ գնում է այս ճանապարհով: Ի վերջո, ժամանակի, պատմության առաջ պատասխանատու ենք լինելու բոլորս: Սա անպատասխանատու վերաբերմունք է պետության և հանրության առջև»,- հայտարարեց Ա.Վարդանյանը: