Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը մայրության օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է` հղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. “”Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Ակնհայտ է, որ մեր ողջ պատմության ընթացքում հայ կինը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր պետության բջիջը համարվող ընտանիքի հենասունը, հայեցի սերունդ դաստիրակողն ու դժվար պահերին, նույնիսկ զենքը ձեռքին մեր անկախությունն ու գոյատևելու իրավունքի համար պայքարողը: Վստահ եղեք, որ աշխարհի ամենագեղեցիկ և  ամենահմայիչ կանայք դուք եք: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ և մաղթում եմ երջանկությոն, բարեկեցություն ու բարգավաճում””:    




Լրահոս