ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդից դուրս է եկել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այդ քայլը Հարությունյանը մեկնաբանել է Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման սկզբունքի հետ կապված տարաձայնությունների պատճառով: Բացի այդ, ըստ նրա` իրենք տարաձայնություններ են ունեցել` Կոնգրեսի ռազմավարության եւ մարտավարության հետ կապված: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել է, որ իրենք պնդել են` ՀԱԿ համամասնական ցուցակի առաջատար տասնյակը կազմվի 5 կուսակցական-5 անկուսակցական սկզբունքով, բայց դրան չեն համաձայնել «Հայ կամավորականներ»-ը: «Եթե 6/4-ի տարբերակով կոնսենսուս լիներ, մենք չէինք պնդի 5/5 տարբերակը»,-ասել է նա:




Լրահոս