ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի եւ մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ, որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները մեզ չհաջողվեց ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի: «Թո՛ւյլ տվեք չպատասխանել հարցերին»,-հակիրճ ասաց Սողոմոնյանը եւ անջատեց հեռախոսը:




Լրահոս