Անգլիկան եկեղեցու սինոդը թույլ է տվել կանանց եպիսկոպոս լինել: Վիճաբանությունները տևել են գրեթե 5 ժամ, սակայն առաջարկին կողմ է քվեարկել բարձրագույն խորհրդի երկու երրորդը:
Երկրի նխագահ Դեվիդ Քեմերոնի խոսքով՝ ընդունված փաստաթուղթը փաստում է. «եկեղեցին շարժվում է բրիտանական հասարակությանը համընթաց»:
Այսպես օրինակ, 20 տարի առաջ Մեծ Բրիտանիայում կանանց թույլատրել են եկեղեցական դառնալ:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կստորագրի անգլիկան եկեղեցու ղեկավարը՝ Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը: