ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԸ Մայիս 03,2011 00:00 Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Ակադեմիա» պատկերասրահում ներկա է գտնվել պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Արարատյան հայրապետական թեմի եւ Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից: Վարչապետը ծանոթացել է ցուցասրահում ներկայացված աշխատանքներին: Ներկայացված են եղել պատմական Անի մայրաքաղաքին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ եւ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները:
ԻՏԱԼԻԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է Մայիս 03,2011 00:00 Իտալիան շարունակելու է պայքարել Քադդաֆիի ռեժիմի դեմ: Այս մասին հայտնում է «Itar Tass»-ը: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Քադդաֆիի հարազատների սպանությունից հետո նրա կողմնակիցները հարձակվել են Լիբիայում Իտալիայի դեսպանատան վրա: «Մեր դեսպանատան դեմ հարձակումները բացասաբար են ազդում մեր վերաբերմունքի վրա Լիբիայի հանդեպ, եւ մենք կշարունակենք պայքարել Քադդաֆիի ռեժիմի դեմ»: Հիշեցնենք, որ Քադդաֆին ուրբաթօրյա իր …
ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է Մայիս 03,2011 00:00 «Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը սպանված է: Տեղեկությունն այս մասին հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մոտ մեկ շաբաթ առաջ ես որոշում կայացրի, ըստ որի` մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ, որոնց հիման վրա կարելի է գործողություն իրականացնել: Իմ ղեկավարությամբ Պակիստանում` Իսլամաբադից ոչ հեռու, իրականացվել է գործողություն, որի ընթացքում ամերիկյան զինվորականները աներեւակայելի արիություն են ցուցաբերել, …
ԳՅՈՒԼԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՄ-ԻՆ Մայիս 03,2011 00:00 Ավստրիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը. «Ապագայում Թուրքիան կդառնա բավական գրավիչ երկիր եւ մեծ ներդրում կունենա ԵՄ-ում: Սակայն հնարավոր է` Թուրքիայի ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, ինչպես որ արեց Նորվեգիայի ժողովուրդը»: 2005 թվականին փոխադարձ համաձայնությամբ որոշվեց բանակցություններ վարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ: Նրանք պետք է հավատարիմ մնան «pacta sunt …
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՅԴ ԹՇՆԱՄԱՆՔԻՑ Մայիս 03,2011 00:00 Դերասանուհի, Խորեն Աբրահամյանի դուստր ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ երկար տարիներ խաղացել է Սունդուկյան թատրոնում, բայց վերջին տարիներին նա շատ պասիվ գործունեություն է ծավալում, իսկ ավելի ճիշտ` առհասարակ չի խաղում: Նրա վերջին դերակատարությունը եղել է մի քանի տարի առաջ Սունդուկյանի բեմում` «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման մեջ: -Տիկի՛ն Աբրահամյան, ինչո՞ւ չենք տեսնում Ձեզ թատրոնում` ներկայացումների մեջ:-Այդ թատրոնի ղեկավարը …
ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏԱՆՋՈՒՄ ԵՆ Մայիս 03,2011 00:00 Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 32-ամյա բնակիչ Արթուր Բադալյանը գերի է ընկել 2009թ. մայիսի 9-ին: Արթուրը համագյուղացի ընկերների հետ գնացել էր Բերդի տարածաշրջան` Նավուր գյուղի անտառ՝ ծառի սունկ հավաքելու: Տեղանքում մոլորվելով՝ նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական գերության մեջ նրան էլեկտրական հոսանքով տանջել են, պարբերաբար «քացով» խփել ոտքերին: Այժմ էլ` գերությունից վերադառնալուց մեկուկես ամիս անց, նա …
ՉՄԱՔՍԱԶԵՐԾՎԱԾ ԼՈԼԻԿ Մայիս 03,2011 00:00 Հայաստանի 614 հեկտար ջերմոցների տերերը, իրենց հիմնական բան ու գործը թողած, բողոքի ցույցի էին դուրս եկել կառավարության առաջ: Բողոքում էին հայաստանյան սուպերմարկետներում առկա թուրքական լոլիկի «դեմ»: Ավելի ճիշտ, ներկրողների եւ ներկրելու արտոնություն տվողների դեմ: Որպեսզի նախորդ տարիների նման «հարցը չջրեն», ֆերմերները մայրաքաղաք էին եկել ինֆորմացիայի առատ պաշարով: Ճշտել են, որ թուրքական լոլիկը Հայաստան է ներմուծվում …
ԾԻՐԱՆԻ ԿՈՐՈՒՍՏ Մայիս 03,2011 00:00 Հորդառատ անձրեւների պատճառով Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը կարող է հասնել 70 տոկոսի: Կեռասի ու բալի բերքի կորստի ստույգ չափը կճշտվի մեկ-երկու շաբաթից: «Արմլուր» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մարզի ֆերմերներն ասացին, որ այս տարի կարողացան խուսափել ցրտահարությունից, հակակարկտային կայանների գործարկմամբ զգալիորեն պակասեց բերքին հասցվող վնասը, բայց «անընդհատ անձրեւների դեմ պայքարի միջոցներ դեռեւս …
ԱՂԵՏԸ ՉԵՆ ԿԱՆԽԵԼ Մայիս 03,2011 00:00 Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակչությունը վրդովված ու տագնապած է: Նորակառույց կամուրջը կյանքի համար դարձել է խիստ վտանգավոր: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը վերջերս անդրադարձել էր խնդրին: Փամբակ գետի վարարման հետեւանքով նորակառույց կամրջի հենապատերից մեկը կիսով չափ քանդվել էր` կամուրջը զրկելով ամրությունից: Ի դեպ, կամուրջը գյուղը հանրապետական մայրուղուն կապող միակ միջոցն է: Ջուրն արդեն քշել է հիշյալ …
ՔՅԱԼՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ՄՆԱՑԻՆ ՄՅՈՒՍ ՀԱՐՑԵՐԸ Մայիս 03,2011 00:00 2011 թվականի մարտի 4-ից Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը ապրիլի 30-ին ընտրվեց ռեկտոր: Համարյա «անցավ միաձայն», եթե նկատի ունենանք, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքում պաշտոնակատարի օգտին է քվեարկել համալսարանի խորհրդի 32 անդամներից 31-ը:«Դեմ` մեկ, անվավեր` չկա»,-ի լուր բոլորի հայտարարեց պրոֆեսոր Լեւոն Միրիջանյանը: Այդ մեկ դեմն էլ երեւի հավուր պատշաճի …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին