Հուլ 12,2011 00:00 ««Forbes»-ը չի ախտորոշել, այլ մատնանշել է»:Վաչե Գաբրիելյան «haynews.am»Ձեւն, իհարկե, բովանդակությունը չի փոխում: Եվ Հայաստանը շարունակում է Մադագասկարի հետ նույն հարթության վրա մնալ: Ի վերջո, «Forbes»-ի նպատակը կարող էր եւ մատնանշելը լինել: Բայց բոլորիս է հայտնի, որ մեր երկրի տնտեսության ախտորոշումը շատ ավելի վաղուց է տրված, քան կմատնանշեր հայտնի ամսագիրը: Եւ ՀՀ ֆինանսների նախարարը մեր տնտեսության …
Հուլ 12,2011 00:00 «Արտահերթ ընտրությունների թեման չի քննարկվի»:Գագիկ Մինասյան «panorama.am»Իշխանությունը միշտ ուշանում է: Ուղիղ 1,5 ամիս պահանջվեց, որպեսզի Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցողների անունները հրապարակեն: Հիմա էլ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների անխուսափելիությունը չի ուզում ընդունել: Այնուամենայնիվ, դրա համար էլ, ինչպես ՀԱԿ-ն է հայտարարել, մինչեւ սեպտեմբեր ժամանակ կա: Չէ՞ որ ինչ ասել են ՀՀԿ-ականները, հակառակն է եղել: Եթե մինչ այս …
ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴԻՆ ԷԼ ՉԵՆ ԱԶԱՏՈՒՄ Հուլ 12,2011 00:00 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «աշխատում» է հանդարտ, ժպիտով` չմտահոգվելով, որ իր այդ հանգստության հետեւանքով մարդիկ են տուժում: Հիշեցնենք, որ մամուլը, ինչպես նաեւ «Ժողովուրդ»-ը, գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց հացի փոխարեն այնպիսի «ուտելիք» են տալիս, որից դատապարտյալները չեն օգտվում: Այդ հրապարակումների հիման վրա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ հունիսի 23-ին նախարարության աշխատակազմի օրինականության …
ՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ԷԼ ՉԷ Հուլ 12,2011 00:00 Արաբկիրի վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում երեկ ցուցմունք էր տալիս 2010թ. մայիսին Կոմիտաս փողոցում 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով մեղադրյալ Վռամ Բաղդասարյանը, ով նախաքննության առաջին փուլում` մոտ 6-7 ամիս, ազատության մեջ էր, իսկ որպես սպանության կատարող` ներգրավվեց Հովիկ Թամամյանի ձերբակալությունից հետո: Հիշեցնենք, որ սկզբում այս սպանությունն իր վրա էր վերցրել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի …
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Հուլ 12,2011 00:00 Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ Անահիտ Գրիգորյանի, Սաթենիկ Սարգսյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, որոնք մեղադրվում են 2003-2009թթ. մոտ մեկ միլիարդ դրամ գումար յուրացնելու մեջ:«Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանը, որը, չնայած իր առողջական ծանր վիճակին ու …
ՁԱԽԵՐՈՎ Հուլ 12,2011 00:00 Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Հնչակյան» եւ «Դեմոկրատական» կուսակցությունների նախաձեռնած համաժողովը` «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում» խորագրով: Հայաստանի ձախ ուժերի հավաքին մասնակցում էին «Ժառանգության», ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, «Ազգային միաբանության», ԱԺՄ-ի ներկայացուցիչները: Նրանք լսեցին Վահան Շիրխանյանի եւ Արամ Գասպարի Սարգսյանի ելույթները:Ժողովում առաջարկվեց ՀՀ-ի համար զարգացման այլընտրանքային ուղին, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու մոդելը` …
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ Հուլ 12,2011 00:00 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ի հայտ եկած լարված իրավիճակի առթիվ: Կազմակերպությունը նախօրեին ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որում կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման, ինչպես նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում առկա հակամարտությունների ուղղությամբ: Ամփոփիչ փաստաթղթում ԵԱՀԿ-ն հավանության է արժանացրել 23 բանաձեւ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 12,2011 00:00 ԵՐԿԱՐ ԿՍՊԱՍԵՔՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Վաշինգթոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ մինչ այդ, ամփոփելով Երեւան եւ Բաքու կատարած այցերը, Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Ժամանակն է պայմանավորվելու, մենք նրանց պատասխանին ենք սպասում»: Գրառման մեջ …
ՀՀԿ-Ն ՈՒ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ Հուլ 12,2011 00:00 Հարսնացուն դիմադրեց, գոռգռաց, կծեց, քացի տվեց, բայց այդպես էլ ուշադրություն դարձնող չեղավ. հին կովկասյան սովորույթ է. հասնացուն իրեն այդպես է պահում, իսկ վերջում համաձայնում լինել հնազանդ:Ճիշտ այդպես` հին կովկասյան սովորույթի համաձայն էր իրեն պահում նաեւ Հայաստանի իշխանությունը: Հատկապես ՀՀԿ-ականները սկզբում չէին ուզում Հայ ազգային կոնգրեսի պահանջները կատարել ու երկխոսել: Սակայն հետո տեղի տվեցին. անշեղորեն կատարեցին …
ԱՌԱՆՑ «ԲՈՍՏԱՆԻ» Հուլ 12,2011 00:00 Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Երեւանի բակերի «բոստանային կուլտուրաները» պատրաստվում է վերացնել: Բակերում «բոստանների» փոխարեն կսարքվեն հանգստի գոտիներ` «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանինն է: Ի դեպ, Երեւանի շուրջ 60 բանուկ խաչմերուկներում տեղադրվել են տեսախցիկներ:
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
07 Մայիս 08:21 Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը.«Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց