ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 29,2011 00:00 ՍՊԱՆԵԼ ԵՆՄախաչկալայում սպանվել են Դաղստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Գարուն Կուրբանովը եւ նրա վարորդը: Նախնական տվյալներով` Գարուն Կուրբանովի սպանությունը կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ:ՀՈՒՄՈՐԻՍՏԸԱնդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հնչեցրած արտահայտությանը, թե Հայաստանում չկա այնպիսի իրավիճակ, որը կբերի արտահերթ ընտրությունների, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես Գագիկ Մինասյան անունով հումորիստ չեմ …
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՊՏՏՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հուլ 29,2011 00:00 «…Եւ Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»,-ժամանակին գրել էր Վանո Սիրադեղյանը` նկարագրելով միջազգային մի շարք ծրագրերից Հայաստանի դուրս մնալու հետեւանքները: Այդպես էլ եղավ: Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց: Այսօր բանը հասել է նրան, որ ով հասնում է, թքում է ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած քոռ բվի երեսին: …
ԿՀԱՍՆԵՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԻՆ Հուլ 29,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական գործընթացները համեմատել է S դասի Mercedes ավտոմեքենայի ընթացքի հետ, երբ A կետից պետք է նպատակաուղղված սլանալ B կետ, այսինքն` դեպի արտահերթ նախագահական ընտրություններ: «Մենք S դասի Mercedes-ով A կետից գնում ենք դեպի B կետը: Բայց ամբողջ ճանապարհը հնարավոր չէ անցնել միեւնույն …
ԲՈԼՈՐԻՆ «ՊԱԴՐՅԱԴ» Հուլ 29,2011 00:00 Նախօրեին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղիղ եթերի ռեժիմում աշխատող հեռարձակման ժամանակ շատերի աչքից չվրիպեց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ոգեւորության պահին, բացի տղաներից, դափնեպսակներ կախեց օդանավից դուրս եկած պատահական մարդկանց վզից: Նրանցից մեկը, մեր տեղեկություններով, Շախմատի տան տնօրենն էր, մյուսը, ենթադրվում է, հավաքականի հետ Չինաստան մեկնած հավաքականի բժիշկը:
«ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ» Հուլ 29,2011 00:00 ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հաղորդել է, որ բացահայտվել է դեռեւս հուլիսի 11-ին Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ արձակված կրակոցների արդյունքում մահացած 38-ամյա Մերուժան Մովսիսյանի սպանությունը: Հուլիսի 27-ին ոստիկանության օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Ռոբերտը հիվանդ տղա է, թե ինչ կապ …
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՎԵԼ Հուլ 29,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ կառավարությունում որոշել են, որ պետք չէ ընթացք տալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը` Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության վերաբերյալ: Փոխարենը կհայտարարվի, որ Գավառի քաղաքապետը բարեխիղճ կատարում է իր պաշտոնական պարտականությունները, իսկ քրեական գործն էլ «անցած-գնացած» պատմություն է: Նշված տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանին, որից …
ՈՉ ԹԵ ԼՈՂԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՅԼ ՆԺԴԵՀԱԳԵՏ ԿԴԱՌՆԱ Հուլ 29,2011 00:00 ՀՀԿ կուսակցության ներկայիս անդամ, նախկին գումարման պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստ է անդամագրվել ՕԵԿ-ին, եթե ՀՀԿ-ն նրան գործուղի ՕԵԿ` այնտեղ Նժդեհի գաղափարախոսության մասին դասախոսություն կարդալու: -Այսօր Մհեր Շահգելդյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դուք ՕԵԿ անդամ եք: Ճիշտն ասած, Ձեզ բոլոր կուսակցություններում սպասում էի, բացի «Օրինաց երկրից»:-Ես ՕԵԿ-ի անդամ չեմ դարձել, ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: …
Հուլ 29,2011 00:00 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոնի եւ երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավոր Գենադի Ստեփանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգության առարկա է դարձել Քոչարյանների մերձավորների համար: Վերջին շրջանում ՀՀ նախկին նախագահի մտերիմները տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե ինչ պետք է անեն, որպեսզի քավոր Գենային որեւէ բանով օգնեն: Գործի են դրվել Վլադիմիր Պուտինին դիմելու բոլոր հնարավորությունները, …
Հուլ 29,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս անճանաչելիորեն փոխվել է: Նրա հետ շփվողները նկատել են, որ Սարգսյանն առաջվանը չէ, անտարբեր է դարձել շատ հարցերի նկատմամբ: Նույնիսկ նախարարներին, որոնք գնում են կառավարության ղեկավարին որեւէ հարց զեկուցելու, հաշվետվություն ներկայացնելու, նա ասում է, որ հոգնած է` ցանկանալով ամեն ինչ արագ ավարտել: Ավելին, նախարարներին հորդորում է անել այնպես, ինչպես …
ԹԻԹԵՌ Է ՆԿԱՐՈՒՄ Հուլ 29,2011 00:00 Արդեն 8 տարի է` զբոսաշրջությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է տնտեսության գերակա ոլորտ: Ասել, որ այդ տարիների ընթացքում ոչինչ չի արվել ոլորտը զարգացնելու ուղղությամբ, սխալ կլինի: Սակայն եթե նման տեմպերով առաջ գնանք, ապա ոչ թե 8, այլ դեռ մի 28 տարի պետք կլինի, որպեսզի Հայաստան այցելող զբոսաշրջիկը հնարավորություն ունենա օգտվել իր բնական կարիքները մարդկային, նորմալ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան