Օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Անի թաղամասից բերման է ենթարկվել նախկինում դատված, 36-ամյա Աշոտ Խ.-ն, որը խոստովանել է, որ ս/թ հուլիսին, պատուհանը բացելով, 50-ամյա Սամվել Ա.-ի տնից գողացել է գազի վառարան, ձայնագրիչ և մեկ լուսամփոփ:Գողոնն առգրավված է:Աշոտ Խ.-ն ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն: