ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ Հոկ 01,2011 00:00 Հոկտեմբերի 1-ից մեկնարկում են Հայաստանի ԿԸՀ կազմակերպած ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները: ԿԸՀ-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` ընդհանուր առմամբ ստացվել է դասընթացներին մասնակցելու մոտ 43 հազար դիմում: Հուսով ենք` ԿԸՀ-ն բոլոր մասնակիցներին բարեխղճորեն կսովորեցնի ընտրակեղծարարության բոլոր ձեւերին, անշուշտ, դրանց կանխարգելման նպատակով:
ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Հոկ 01,2011 00:00 Վերջին ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողների աղմկահարույց սպանությունների կապակցությամբ, պարզվում է, ընդամենը հոդվածներ են առաջադրվել, որպեսզի աղմուկի պահին հանրությանը ցույց տան, թե գործ է արվում: Սակայն ամիսներ են անցնում, իսկ պատժվողներ այդպես էլ չեն լինում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի տեսանյութ տարածեց Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Հովհաննես Վարդանյանի վերաբերյալ, ով …
ՑԱՎՈՒՄ Է Հոկ 01,2011 00:00 Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի երեկ կայացրած որոշմանը` շուրջօրյա հավաքի մասին, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես ընդամենը ցավում եմ, որ ՀԱԿ-ը թույլ տվեց` Տիգրան Առաքելյանը քաղաքական դաշտում օրակարգ թելադրի»:
ԱՄՍՎԱ ՄԱՐԴ Հոկ 01,2011 00:00 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերին «Ամսվա մարդ» է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանին` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված հրաժարականի համար: Նախորդ ամիս էլ նախաձեռնությունն ամսվա մարդ էր ճանաչել ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: «Չենք լռելու»-ի «Ամսվա մարդ» անվանակարգը տրվում է ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված անձանց:
ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ Հոկ 01,2011 00:00 «Շատ կարեւոր քաղաքական պրոցես է սկսվել. կարեւոր է, որ ՀՀ ամեն քաղաքացի գիտակցի իր պատասխանատվությունը»,-Ազատության հրապարակում երեկոյան հայտարարեց Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ թեեւ կարծիք կա, որ քաղաքական պրոցեսներն ակտիվանում են ընտրությունների շրջանում, սակայն երեկոյան Հայաստանում սկսվել են ընտրություններ: «Առաջիկա ժամերին, օրերին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություն կատարի …
ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ Հոկ 01,2011 00:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացահայտվել է իրեն պատկանող «Սիցիլիա» խաղատան վրա նռնակ նետելու դեպքը: Նա ասաց, որ դա տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Երիտասարդը, որ նետել է նռնակը, այդպես փորձել է իր ընկերուհուն ետ պահել խաղատանն աշխատելուց: Նա պարբերաբար արգելել է ընկերուհուն գալ խաղատուն, բայց վերջինս չի հնազանդվել: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 01,2011 00:00 ՇԱՐԼԻ ՀԵՏՀոկտեմբերի 6-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին կուղեկցի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: ՄԱՐՏԻ 1-Ի «ՀԵՐՈՍԸ»News.am-ի տվյալներով` օրերս վնասազերծված ավազակախմբի ամենաերիտասարդ անդամը` 19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի «հեղինակություն», ազգությամբ եզդի Ճակոյի ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը խանութները թալանողներից մեկն է եղել եւ դրա համար ազատազրկվել է համապատասխան …
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՎՐԱՆԱՅԻՆ ԱՎԱՆ Է Հոկ 01,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսը երեկվանից սկսեց շուրջօրյա հանրահավաքները: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսը հարկադրված է ավելացնել ճնշումները, նաեւ ասաց, որ քաղաքական պայքարի զինանոցը բավական մեծ է՝ սկսած երթերից ու ցույցերից, վերջացրած շուրջօրյա հանրահավաքներով: Լսելով շուրջօրյա հանրահավաքների մասին՝ բոլորը սկսեցին վանկարկել «հիմա-հիմա»: Կոնգրեսի ղեկավարությանն այդքանից հետո այլ բան չէր մնում, քան ընդառաջել ժողովրդի ցանկությանը: …
ՎՐԻՊՈՒՄ Հոկ 01,2011 00:00 Սեպտեմբերի 29-ի համարում «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման մասին հրապարակված լուրի մեջ սխալ էր նշված հիմնադիր համագումարի օրը: Օգոստոսի 25-ի փոխարեն պետք է լիներ հոկտեմբերի 15-ը, որի հիմնադիր անդամներից է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
ՎՐԱՑԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ Հոկ 01,2011 00:00 Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին Սարկոզին ելույթ է ունենալու Թբիլիսիի Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում: Այս մասին Վրաստանի եւ Վրաստանում Ֆրանսիայի քաղաքացիներին ծանուցել է Վրաստանում ֆրանսիական դեսպանատունը: Նշենք, որ սա աշխարհի դիվանագիտության մեջ բացառիկ երեւույթ է, երբ այլ երկրի ղեկավարն ուրիշ երկրում հրավիրված հանրահավաքում ելույթ …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան