Մեքենան կորցրել է կառավարումը ու ընկել ձորը Նոյ 04,2011 12:35 Նոյեմբերի 3-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Քաջարան-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու ընկել ձորը:Վարորդը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:Կատարվում է նախաքննություն:
Վրաերթ Փանիկ գյուղում Նոյ 04,2011 12:32 Նոյեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ և նրա 19-ամյա դստերը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Խարդախության եվ խուլիգանության մեղադրանքներով Նոյ 04,2011 12:29 Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 45-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: *** Նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Պատահար Գրիգոր Լուսավորչի փողոցում Նոյ 04,2011 12:26 Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ռենո Լոգան մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել է Ռենո Մեգան մակնիշի ավտոմեքենայի:Ռենո Լոգան-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Թմրամիջոց` նկուղից Նոյ 04,2011 12:23 Նոյեմբերի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրակի փողոցի մի նկուղային տարածքից հայտնաբերվել են ներարկիչներ և տարբեր տարաներ` թմրամիջոցի նմանվող հեղուկներով: Նկուղատերը ներկայացրել է նաև այլ ներարկիչներ` դեղնավուն հեղուկով, և հայտարարել, որ թմրամիջոցն ինքը պատրաստել է իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:
Ս. Սաֆարյան. Գաղափարական դաշինք կարող ենք ունենալ միայն այն ուժերի հետ, որոնք ծրագրային դրույթներով առավել մոտ են մեզ Նոյ 04,2011 12:20 Ժառանգության հնարավորությունները խորհրդարանական ընտրություններին չափազանց ավելացել են, քանի որ քաղաքական դաշտում վակուում է առաջացել,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:”Ժառանգությունը մի ուժ է, որ դուրս է երեք նախագահների եռանկյունուց և բուռն գործողություններ ծավալելու հնարավորություններ ունի,- նկատեց նա:Անդրադառնալով ՀՅԴ-ի հետ հնարավոր գաղափարական դաշինքին` Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ դա գործնականում գրեթե անհնար …
Forbes. Հոլիվուդի գերագնահատվածները Նոյ 04,2011 12:15 Forbes ամսագիրը կազմել է Հոլիվուդի ամենագերագնահատված աստղերի վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում հայտնվել է դերասանուհի Դրյու Բերիմորը: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Էդդի Մերֆին և Ոիլ Ֆերեդը՝ համապատասխանաբար: Նրանց հետ պրոդյուսերները թեև չեն աշխատում վնասով, սակայն և չեն ստանում խոշոր եկամուտներ: Գերագնահատված աստղերի սռաջին տասնյակում տեղ են գտել նաև Նիկոլաս Քեյջը, Նիկոլ Քիդմանը, Դենզել Վաշինգտոնը, …
Սիլվիո Բեռլուսկոնիի մասին ֆիլմ Նոյ 04,2011 11:33 Իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Սոռենտինոն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Այս մասին նա հայտարարել է այս օրերին Հռոմում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: “Ութ ու կես” հեռուստահաղորդման ժամանակ Սոռենտինոն նշել է, որ վարչապետը հոգեբանական առումով բարդ և հետաքրքիր կերպար է: Ռեժիսորի կարծիքով` Բեռլուսկոնիի բնավորության և վարքի ըմբռնման հիմքում ընկած …
Երեվանի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին Նոյ 04,2011 11:27 Երևանի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին: Այս որոշումն ընդունվեց այսօր Երևանի քաղաքապետարանի արտահերթ ավագանու նիստի ժամանակ: 52 ավագանիներից ներկա էր 43-ը:
Վրաերթի ենթարկվածի վիճակը ծայրահեղ ծանր է Նոյ 04,2011 11:22 Նոյեմբերի 4-ին` ժամը 07.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 3-ին`ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար:Դեռևս չպարզված հանգամանքներում Վազ-2106 մակնիշի 21 ՍՏ 140 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Խաչիկ Կոշեթյան) վրաերթի է ենթարկել1956 թվականին ծնված Գրիգոր Հովհաննիսյանին,ով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին