ԲԵՄԻ ՆՎԻՐՅԱԼԸ Մայիս 04,2011 00:00 Հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանսիսկո) մայիսի 16-ին` ժամը 19.00-ին, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայանա Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենաներկայացումով: Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ բարձրացրեց մեկ դերասանուհու կատարումը, որ միայնակ 20 տարբեր դերերով 1987թ. ներկայացրեց Ֆ.Վերֆելի հռչակավոր «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Դերասանուհին իր թատերական կրթությունը ստացել է …
ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Մայիս 04,2011 00:00 Ելնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1806-Ա/Ք հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» դրույթներից` դիմորդները նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար ընդունելության քննությունների չեն մասնակցելու: Այսինքն` ընդունելություն` առանց ընդունելության քննությունների: Այդ հրամանով ուսումնական հաստատություններում 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է …
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Մայիս 04,2011 00:00 Պակիստանի Քվետտե քաղաքում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս եկել` ի նշան թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի սպանության: Շուրջ 800 հազար քաղաքացիներ վանկարկել են` «մահ Ամերիկային», նրանք այրել են ԱՄՆ դրոշը: «Բեն Լադենը մուսուլմանների հերոսն է, եւ նրա մահը վերջ չի դնի «Ալ Քաիդա» շարժմանը»,-հայտարարել են ցուցարարները: Նշենք, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ …
ՎՆԱՍՆԵՐԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ Մայիս 04,2011 00:00 Ճապոնիայի կառավարությունն այսօր ընդունել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի ժամանակ թաքցրել է չափումների ավելի քան 5 հազար արդյունքներ, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի տարածման հնարավորությունների գնահատականներ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետի խորհրդական, ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման միավորված շտաբի քարտուղարության ղեկավար Գոշի Հոսոնոն` հավելելով, որ այդ քայլը կառավարությունն արել է համընդհանուր խուճապից խուսափելու համար: …
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ Մայիս 04,2011 00:00 ԱՄՆ հատուկ ծառայությունների համար Ուսամա բեն Լադենի տեղը որոշելիս կարեւոր դեր է խաղացել թիկնապահներից մեկի արբանյակային բջջային հեռախոսը: ԿՀՎ աշխատակիցները որսացել են բեն Լադենի քուվեյթցի թիկնապահի զանգերը, որը 2010թ. օգոստոսին կապվել է ահաբեկչական կազմակերպության զինակից ընկերների հետ: Ըստ տեղեկատվության` բեն Լադենն անձամբ չէր օգտվում ո՛չ բջջային կապից, ո՛չ էլ էլեկտրոնային փոստից` անվտանգության նկատառումներով: Տեղեկատվության փոխանակման …
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ Մայիս 04,2011 00:00 Գնդապետ Մուամար Քադդաֆին չի հայտնվել իր կրտսեր որդու` Սեյֆ ալ Արաբի հուղարկավորությանը, որը սպանվել էր մայիսի 1-ին օդային գրոհի հետեւանքով: Ջամահիրիայի առաջնորդի փոխարեն մոտ երկու հազարանոց ամբոխի միջից հայտնվել է սպանվածի եղբայրը` Սեյֆ ալ Իսլամը` սեւ բեդվինական հագուստով: Քաղաքային Հանի գերեզմանատանը հավաքվածները վանկարկել են կարգախոսներ` ի պաշտպանություն Քադդաֆիի եւ թափահարել են բռունցքները, գրում է Lenta.ru-ն: …
ՀԻՄԱ ՄԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՄ Մայիս 04,2011 00:00 Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կմասնակցի «Ոսկե տաղանդ» երգի մրցույթին, որն անցկացվելու է Բաթումիում: 25 երկրի մասնակիցներ սեպտեմբերի 1-13-ը հավաքվելու են այդ մրցույթին: Այն տեղի է ունենալու Սահակաշվիլիի եւ նրա կնոջ բարձր հովանու ներքո: «Ոսկե տաղանդ» երգի մրցույթի ժյուրիի կազմում լինելու են ամերիկյան հայտնի կատարողներ, կոմպոզիտորներ եւ պրոդյուսերներ: Մրցութային երկու օր է լինելու` սեպտեմբերի 7 եւ 8, …
80 ՀԱԶԱՐ ՏՈՒՐԻՍՏՆԵՐ Մայիս 04,2011 00:00 Մայիսի 1-ի դրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը չի անցնում 75-80 հազարից: Ըստ որում, այցելուների կեսից քիչ ավելին հանրապետություն է այցելել առանց զբոսաշրջային փաթեթներից օգտվելու, ինչը թույլ է տալիս խնայել ծախսվող գումարի 15-20 տոկոսը: «Արմլուր»-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեցին հանրապետության զբոսաշրջային գործակալություններից մի քանիսը: Նշվեց, որ զբոսաշրջիկների հոսքի ակտիվացում սպասվում է մայիսի կեսերից: Իսկ …
ԿՈՒՅՐ ՉԵՆ Մայիս 04,2011 00:00 «Քոռի աշխարհ հո չի՞: Գնացե՛ք շուկաներն ու սուպերմարկետները` էժան թուրքական լոլիկը լցված է թուրքերեն գրված արկղերով: Մենք ճիշտ էինք, առանց մաքսազերծվելու է ներմուծվում, դրա համար է էժան: Դե հիմա որոշել են հանձնաժողով ստեղծել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ: Տեսնենք՝ էս տարի ի՞նչ կանեն: Խոստացել են 10-15 օրից պատասխանել: Չգոհացանք, արդեն …
ԳՈՒՑԵ ԻՐՈ՞Ք ՉԻ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ Մայիս 04,2011 00:00 Երեկ կառավարության շենքի առաջ բողոքող ֆերմերներին ընդունել ու լսել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ընդունելության արժանացած երեք ֆերմերներից Վարուժան Խոդեդանյանը «Ժողովուրդ»-ից չթաքցրեց իր զարմանքը: Իրենց ներկայությամբ Դավիթ Սարգսյանը զանգել է հանրապետության մաքսայինի ղեկավարին ու պատասխան ստացել, որ հունվարից մինչեւ հիմա մաքսայինով ոչ մի կիլոգրամ լոլիկ չի ներմուծվել Հայաստան:
15 Մարտ 10:36 Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին. Բեգլարյան
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
15 Մարտ 17:24 Քյոխը Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողքին է. քարոզարշավի մեկնարկը տրված է
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում