ՀԱՐՑ ՉՏԱՔ Մար 24,2011 00:00 Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը նամակ-իրազեկում է ուղարկել է ԵԽԽՎ պատգամավորներին, ԵԽ բոլոր մարմիններին եւ այլ իրավապաշտպան կառույցներին` իրենց դեմ Հայաստանի իշխանությունների չդադարող ապօրինությունների վերաբերյալ: Եւ քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը թեւակոխել է 9-րդ օրը, նրա ուժերը խնայելու մտահոգությամբ խնդրել են լրագրողներին անձամբ Րաֆֆուն ուղղվելիք հարցեր ունենալու դեպքում դիմել միայն այս ուրբաթ` մարտի 25-ին` ժ.12.00-ին: …
ՀԱՑ ՈՒ ԿԱԼԲԱՍ Մար 24,2011 00:00 Երեկ, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մոտեցավ հանրապետական Վազգեն Կարախանյանին, վերջինս, առանց նախապես լսելու հարցը, բացականչեց` «հաց ու կալբաս չեմ ուղարկել»: Ապա ասաց` այս զգացումը` հացադուլի, ինձ հարազատ է: Պարզվեց` նախկին դիսիդենտ Վազգեն Կարախանյանը բազմիցս հացադուլներ է արել ՊԱԿ մեկուսարանում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 24,2011 00:00 ԷԴԻԿ Հասարակության մեջ լուրջ դժգոհություն է տիրում ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսի` միակողմանի դիպուկահարներին դուրս բերելու վերաբերյալ առաջարկից այն դեպքում, որ համանման հայտարարություն չարեց Ադրբեջանում: Էդիկ Նալբանդյանը ասել է. «Աժուբալիսը այդ էքսպրոմտ առաջարկն այնտեղ միգուցե չարեց` չտեսնելով Բաքվում բարի կամք, ու փորձում է Հայաստանի օգնությամբ ինչ-որ դրական տեղաշարժ ապահովել»: ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է Արգելվել է ՀԱԿ-ի` ապրիլի …
ԿԵՂԾՎԱԾ Է ԱՆԳԱՄ «ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄ»-Ը Մար 24,2011 00:00 Դելֆիններով երեւանցիներին զարմացնելու համար Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնած գործընթացը ոչ միայն լավ ավարտ չունեցավ (նա անձամբ չարեց դրա բացումը), այլեւ սկիզբն է խայտառակ եղել: Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող «Դելֆինարիում»-ը շարունակում է մնալ մտահոգության առարկա ոչ միայն բնապահպանների բազմաթիվ ահազանգերի պատճառով, որոնք կապված են դելֆինների կյանքի վտանգավորության, տեղի խայտառակ պայմանների հետ, այլեւ «Դելֆինարիում»-ի հետ …
ԿՊԱՏԺԵՆ Մար 24,2011 00:00 Իսկ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկ հայտարարել է. «ԱԺ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին չի պատժի, բայց նրա կուսակիցներին՝ հնարավոր է»։
ՉԲԱՐԵՓՈԽՎՈՂ Մար 24,2011 00:00 ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են արգելում Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի տեղադրումը, հայտարարել է, թե այդ հարցը ոստիկանական համակարգի բարեփոխումների հետ կապ չունի:
ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՉԸ Մար 24,2011 00:00 Րաֆֆի Հովհաննիսյանին այցելած Օսկանյանը «թարգմանել է» նրա պահանջները` ասելով, որ դա նրա քաղաքական բողոքն է վարվող քաղաքականության նկատմամբ: Օսկանյանը կոչ է արել Սերժ Սարգսյանին այցելել հացադուլավորին:
ԿՅԱՆՔԸ ԱՍՏԻՃԱՆ Է Մար 24,2011 00:00 Վիկտոր Դալլաքյանը երեկ ՀՅԴ-ի այլընտրանքային ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ի տարբերակը մշակվել է ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու կանխավարկածով, իսկ կոալիցիայինը` ազատ եւ արդար ընտրություններ չանցկացնելու համար սողանցքեր տալու կանխավարկածով: Վիկտոր Դալլաքյանը հնչեցրեց մի քանի հարցադրումներ. «Կարելի՞ է լավ ընտրություններ անցկացնել լավ Ընտրական օրենսգրքով», «Արդյո՞ք նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում եղել է որեւէ …
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆՈՂՆ ԱԶԱՏ Է, ԻՍԿ ԽՈՉԸՆԴՈՏՈՂԸ` ԿԱԼԱՆՎԱԾ Մար 24,2011 00:00 Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Արմավիրի քաղաքապետի առաջադրված թեկնածու Սեւակ Մինասյանի գտնվելու վայրն անհայտ է: Միայն տեղեկություններ կան, որ նրան ծեծել է անձամբ ոստիկանության Արմավիրի վարչության պետ Տիգրան Եսայանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ծեծել:«Մարդիկ եկել, մայրուղին էին փակել, մենք էլ գնացել էինք այնտեղ` Արմավիրում հարգանք վայելող ոստիկանների հետ, որոնք պետք է …
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է Մար 24,2011 00:00 Սամսոն Խաչատրյան: Այս անունը ժամանակին հազարավոր հայերի համար ուժի, հայրենասիրության, նպատակին հասնելու աննկուն կամքի խորհրդանիշ է եղել: Իր մարզական ճանապարհին նա արժանացել է բազմաթիվ մեդալների, գավաթների ու չեմպիոնական գոտիների: Իր խարիզմայի շնորհիվ ԽՍՀՄ օրոք միակ հայ մարզիկն է եղել, որ արժանացել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի: Արժանացել է նաեւ «Լոռվա ասպետ» տիտղոսին: Եղել է Արցախյան ազատամարտի …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին