«Ա՛խ, ո՛տքս», «Մի՛ հրեք, խնդրու՛մ եմ», «Մի քիչ հանգիստ վարե՛ք, կարո՞ղ է ձեզ համար կարտոֆիլի պարկ ենք», «Խնդրու՛մ եմ, փոքր-ինչ իջեցրեք երաժշտության ձայնը»: Սրանք արտահայտություններ են, որոնք կարելի է լսել յուրաքանչյուր օր քաղաքային տրանսպորտով երթեւեկելիս: Մարդիկ դժգոհ են քաղաքային տրանսպորտից, որովհետեւ վարորդները ծխում են, լսում են բարձր երաժշտություն, մեքենաները կեղտոտ են ու վտանգավոր: Ու թեեւ …