“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, չնայած, պայքարում է արդար ընտրություններ անցկացնելու համար, բայց, միաժամանակ, չի հավատում, որ ընտրությունները կանցնեն իրենց նախատեսվածով, – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը։ “Մենք մայիսի 8-ից 20 միտինգների հայտեր ենք ներկայացրել, մենք ամենևին թիթեռնիկներ …