ԼՑԵՆՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Մայիս 06,2012 20:19 Մեր տեղեկություններով Տաշիրի 32/04 ընտրատեղամասում դեռ շարունակվում են լցոնումներ կատարել: Հիշեցնենք, որ այստեղ գրեթե ամբողջ օրվա ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ ընտրախախտումներ եւ բաց քվեարկություն, որի մասին armlur.am-ը իր հրապարակումներում անդրադառձել էր:
Ընտրություններն ավարտվեցին Մայիս 06,2012 20:05 Քիչ առաջ հանրապետության բոլոր տեղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը, և առաջիկա ժամերին չօգտագործված քվեաթերթիկների մարելուց հետո կսկսվի քվեների հաշվումը: Շուտով ԿԸՀ-ն մասնակիցների վերաբերյալ թիվ կհրապարակի, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները սպասվում են կեսգիշերն անց:
Ցանկանում էին ընտրատեղամասը շուտ փակել Մայիս 06,2012 20:01 armlur.am-ի թղթակիցը մեզ կրկին տեղեկացրեց, որ Վարդենիսի թիվ 23/39 ընտրատեղամասում վիճակը շատ խառն է. մի քանի հոգի, որոնք արդեն բազմիցս քվեարկել են, ցանկանում են նորից մտնել ընտրատեղամաս: Այս իրավիճակի պատճառով ցանկանում են ընտրատեղամասը մի քանի րոպե շուտ փակել:
Զրկվել է ընտրելու իրավունքից Մայիս 06,2012 20:01 Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի բնակչուհի Մարուսյա Դանիելյանը armlur.am -ին ահազանգեց, որ իր անունը չի եղել ընտացուցակներում: Մասիսի անձնագրային բաժնում նրան տեղեկացրել են, որ ինքը հաշվառված չէ այդ հասցեում: Դանիելյանը վստահեցնում է , որ 2007 թվականից սկսած բոլոր ընտրական գործընթացներին մասնակցել է նշված համայնքում: Վերջինս դրա մեջ դիտավորություն է տեսնում:
Մոռացված քվեաթերթիկներ Մայիս 06,2012 19:58 Դավիթաշեն վարչական շրջանի 5/6 ընտրատեղամասից մեր թղթակիցը հայտնում է, որ մի ընտրող 2 ծրարներն էլ քվեախցիկում է թողել: Ինչ-որ մեկը (ըստ լուրերի՝ ՀՀԿ-ական) վերցրել է այդ ծրարները, բացել ու նայել, ապա պատռել է մեծամասնականի ծրարը, իսկ համամասնականինը գցել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամ Միլա Խալափյանը կնքել է ծրարը:
Ընտրակաշառք` բարեգործության անվան տակ Մայիս 06,2012 19:55 Թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը armlur.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Սյունիքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են կատարելագործված ընտրախախտումներով. “Դեռ առավոտից օքսիդացող կնիքներով ընտրեցին զինվորները, կարծում եմ՝ ոչ մեկ անգամ: 19:35-ի դրությամբ ՀՀԿ-ականները դեռևս մեքենաներով տեղափոխում են բնակիչներին: Ընտրախցիկներում ընտրում են երկու հոգով: Հանձնաժողովի նախագահը չի հարթում իրավիճակը”: Վ. Վարդազարյանի տեղեկացմամբ՝ …
Անջատված Ցուցակներ Մայիս 06,2012 19:47 armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Դավիթաշեն թաղամասի 5/7 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Ժուժաննա Սուքիասյանը արձանագրություն է կազմել: Ըստ վերջինիս արձանագրության` ցուցակները պետք է լինեն կնքված եւ կարը զմռսված: Համաձայն օրենքի` ցուցակների էջերը չպետք է լինեն անջատ: Մեր թղթակիցն ընտրատարածք հասավ այն պահին, երբ ցուցակները կարվում էին: Ժուժաննա Սուքիասյանն իր մտավախությունը հայտնեց, որ հնարավոր է՝ ցուցակները …
ԱՐԴԵՆ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Մայիս 06,2012 19:39 armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նոր Նորքի 1/26 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում մի քանի տասնյակ երիտասարդներ մեծ խնջույք են կազմակերպել, ու արդեն բավականին գինովցած հայտարարում են, թե իրենք 1/26-ում հաղթել են: Նրանցից մեկը հայտարարել է, թե այդտեղ իրենք 400-ից ավել ձայն ունեն: Մեր թղթակցին չի հաջողվել ճշտել, թե ում հաղթանակն էին տոնում հարբած երիտասարդները, …
Հանձնաժողովի անդամները թաքցնում են իրենց ինքնությունը Մայիս 06,2012 19:38 ՀՀ թիվ 1/04 ընտրատեղամասում մի երիտասարդ փորձել է ընտրել կեղծ անձնագրով: Դա պարզվել է այն բանից հետո, երբ երիտասարդն իրեն կասկածելի է պահել: Նկատելով “ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի վստահված անձի աչալրջությունը, վերջինս առևանգել է անձնագիրը և փախել ընտրատեղամասից: Դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն: “Ժառանգության” ներկայացուցիչը հավելեց, որ տղան մինչ այդ հասցրել է քվեարկել: …
Հարձակում ոստիկանի վրա Մայիս 06,2012 19:37 Armlur.am -ի թղթակիցը հայտնեց, որ 11/27 եւ 11/28 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են նույն տեղում, ինչ-որ մարդիկ հարձակվել են ոստիկանի վրա, հարվածել նրան, ինչի արդյունքում պատռվել է վերջինիս շրթունքը: Ըստ շշուկների՝ այդ մարդիկ ՀՀԿ-ից են:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին