Գ.Նուշիկյանը պատասխանել է Ս. Սուքիասյանի հայտարարությանը Մայիս 08,2012 23:35 Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը (ՀՀԿ) պատասխանել է նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին (ՀԱԿ), ով այսօր հայտարարել էր, որ ինքը չի պարտվել, այլ “հաղթել է” կեղծիքների մեխանիզմը: Նուշիկյանի պատասխան հայտարարությունում ասվում է.”Նախ պետք է ասեմ, որ մենք մինչեւ անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի եւ վարվելակերպի սահմանները, եւ դա թե նախընտրական, …
Արթուր Բաղդասարյանի հետընտրական հայտարարությունը Մայիս 08,2012 23:32 “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հետընտրական հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ՕԵԿ-ը ներկառուցվածքային փոփոխություններ է իրականացնելու կուսակցության ներսում` խստացնելով անդամագրման կարգը: “Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես “Օրինաց երկիրե կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ եւ կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին եւ տեղի տվեցին ընտրակաշառքի …
3 կրակոցով սպանվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցը Մայիս 08,2012 23:27 Այսօր՝ մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ինչպես Աշտարակից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը մահացել է։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գոռ Ալեքսանյանի և Ոստիկանության քննչական …
Գլխավոր դատախազությունը քննում է Գյումրիում ԳԱԶԵԼ-ից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութը Մայիս 08,2012 21:17 Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է. “Գալա” հեռուստաընկերության` մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի “Շարլ Ազնավուրի” անվան հրապարակում “ԳԱԶԵԼ” մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում: Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված եւ եւ դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը …
Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում Մայիս 08,2012 21:14 “Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, …
Կոնգրեսը պատերազմ է հայտարարում Մայիս 08,2012 20:06 Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակի հետընտրական առաջին հանրահավաքում, հայտարարել է, որ մայիսի 6-ի ընտրությունը կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ կիրառվել են բազմաթիվ կեղծիքներ: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ կեղծիքները արվել են երկու հիմնական հանգամանքով: Առաջինը, ըստ նրա այն է, որ կեղծող բրիգադներին հրահանգել են առավոտյան ժամը 8-ից գնալ …
Տ. Մարգարյան շնորհավորել է Երկրապահի օրվա կապակցությամբ Մայիս 08,2012 20:01 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Երկրապահի օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքում ասվում է. “Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է այն մեծ դերակատարումը, որ ունեցել է հայ երկրապահը Արցախյան ազատամարտի մեր փառապանծ հաղթանակի կերտման գործում: Ընդ որում, հատկանշական է, որ երկրապահը ոչ թե կոչում է, որը տրվում է …
Երեվանում պայթեցրել են ռոք-պանդոկը Մայիս 08,2012 19:49 Այսօր` մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող “DIY փաբը”: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին,”DIY փաբի” անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը: Նա նշում է՝ չնայած ունենք համապատասխան նյութեր, որոնցով փաստվում է, թե ովքեր են պայթյունի հեղինակները, …
Ես անձամբ գնալու եմ խորհրդարան.Փաշինյան Մայիս 08,2012 19:44 Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և ամենօրյա պայքար մղի: Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, մայսի 6-ի ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ը հավաքել է 7,1 տոկոս, և կարող է խորհրդարանում ներկայացնել 7 պատգամավոր: Նրա խոսքով` խորհրդարանական նպատակները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին: Փաշինյանը …
Արագածոտնի գյուղում ընտրությունների մասնակցությունը կազմել է 102%. Ա.Մանուկյան Մայիս 08,2012 19:39 Արագածոտնի մարզի գյուղերից մեկում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների մասնակցությունը կազմել է 102 տոկոս: Այս մասին ժամը 19:00-ին մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` մարզի գյուղերից մեկում եղել է 84 ընտրող, բայց քվեարկել է 86 մարդ: Մանուկյանի խոսքով` աննախադեպ ակտիվություն է եղել մի շարք մարզերում, մասնավորապես, …
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
25 Փետրվար 13:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակոցով ինքն իրեն կյանքից զրկած զինվորի եղբայրը սպասում է. ինչ է վերջին անգամ խոսել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան