Երեխային խնամողը գողություն է կատարել տանից Սեպ 20,2012 13:03 Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100 հազար դրամ: Կատարվում է նախաքննություն:
Գագիկ Բեգլարյանի եղբայրն ազատվել է պաշտոնից Սեպ 20,2012 12:56 Կառավարության այսօրվա որոշմամբ պաշտոնից ազատվել է Գնումների պետական գործակալության ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը: Նշենք, որ վերջինս Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրն է: ՀՀ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկեց աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը՝ ներառյալ պետին, տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք անմիջական կազմակերպում են գնումները: …
Նվազագույն աշխատավարձը 72.500 դրամ դարձնելու առաջարկը մերժվեց Սեպ 20,2012 12:54 Ինչպես արդեն տեղեկացրել էինք` գործադիրն այսօր քննարկել է նաև Հրանտ Բագրատյանի հեղինակած` ևևՆվազագույն ամսական աշխատավարձի մասինևև օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն` դարձնել 72.500 դրամ: Գործադիրը, սակայն, բացասական եզրակացություն տվեց այդ օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ Ֆինանսների նախարարի` դա ծանր բեռ կլինի բյուջեի վրա, կպահանջի 360 մլրդ դրամ լրացուցիչ …
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ Սեպ 20,2012 12:51 Գյուղացիներն այս տարի եւս բերքի իրացման հարցում կանգնել են լուրջ խնդրի առջեւ, թեեւ, ինչպես վստահեցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բերքի մթերումը սահուն է ընթանում: Ի հակադրություն գյուղացիների բողոքների՝ գյուղնախարարը պնդում է. “Շատ դեպքերում գյուղացիներն են իրավիճակը ծայրահեղացնում, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար սպառնում են, թե կտանենք, կթափենք, բայց նման բան չի լինում, ես …
Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին Սեպ 20,2012 12:10 Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) այն կարծիքին է, որ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում հարևան Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ըստ որում`բացեիբաց: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով վրացական փորձագիտական շրջանակներին: “Այն, որ Վրաստանը ավելի շատ և նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ձեզ հայտնի է”,-ասաց բանախոսը: …
Գյումրեցի երեք ընտանիքներ` երեքն էլ աղքատ ու անօթեվան. (տեսանյութ) Սեպ 20,2012 12:05 Գյումրի քաղաքի “Շիրակ կենտրոն”ե հասարակական կազմակերպության աշխատակիցները շարունակում են օգնություն բաժանելու նպատակով շրջագայել քաղաքի ծայրամասային թաղամասերում և տնակային ավաններում, միաժամանակ, լուսաբանել տեսածն ու լսածը: Այս անգամ “Շիրակ կենտրոն”-ի պատրաստած տեսանյութում ներկայացվում են երեք տարբեր ընտանիքների ապրելակերպի մասին պատմող դրվագներ: “Ներկայացվող ընտանիքները՝ թեև տարբեր են իրենց կազմով, սակայն նրանց միավորողն այն է, որ բոլորը միայնակ մայրերի …
ԱԱԾ պետի տեղակալին պարգեվատրեցին Սեպ 20,2012 11:54 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների եւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վերին Դվին գյուղում այրվել է տուն Սեպ 20,2012 11:52 Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.57-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Դվին գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 2 տանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին, մարվել՝ 08.32-ին: Այրվել է Գիարկիզովա Մինային պատկանող տան հեռուստացույցը` տակդիրով և հատակից մոտ 3 քմ մակերեսով հատված:
Արցախի պատվիրակությունը ժամանել է Երեեվան Սեպ 20,2012 11:50 Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին մեկնել է Երեւան: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
բերման է ենթարկվել Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը Սեպ 20,2012 11:47 Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 1982թ. ծնված Վարդան Անտոնյանին, որը 2010 թ. դեկտեմբերի 8-ից Ուկրաինայի Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վ. Անտոնյանը տեղափոխվել …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին