Բերման է ենթարկվել Հոկ 17,2012 16:32 Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.50-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը 2011թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Հանթսմանների նամակը հրապարակվել է դեռեվս հոկտեմբերի 1-ին. Սիվիլիթաս Հոկ 17,2012 16:28 Լուրեր են տարածվել, թե “Սիվիլիթաս” հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը թաքցնում է: Հիմնադրամից հայտնում են, որ Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: …
Գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի դեսպանին Հոկ 17,2012 16:02 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակդեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Գյուղատնտեսության նախարարությունից: Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը: “Չնայած վերջին տարիներին …
Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը. Է. Շարմազանով Հոկ 17,2012 15:57 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Ստորեւ ներկայացնում ենք այն. “Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի եւ …
Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը Վարդան Օսկանյանին Հոկ 17,2012 15:43 “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի Facebook-յան գրառմանը: “Այո, Հայաստանն այսօր “ճամպրուկային” տրամադրությամբ լի ,փակուղումե է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն”,- նշել է Հովհաննիսյանը: Նա իր խոսքը եզրափակել է ամերիկացի փիլիսոփա եւ գրող Ռալֆ Էմերսոնի խոսքով: “Հիմա` Էմերսոն, …
Կռիվ վարչապետի եվ ֆինանսների նախարարի կատուների միջեվ Հոկ 17,2012 15:33 Լոնդոնում` կառավարության Դաունինգ սթրիթ նստավայրում, կռվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի՝ Լարի եւ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի՝ Ֆրեյա կատուները,-գրում է The Daily Telegraph-ը: Կատուների պայքարին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը: Կռվից հետո Լարին, որը նախկինում բազմիցս քննադատության էր ենթարկվել զարգացած որսորդական բնազդ չունենալու պատճառով, վերադարձել է իր տերերին պատկանող շենք, իսկ նրան նեղացնող կատուն …
Գյումրիում անօթեվաններն ապրում են նաեվ շենքերի ձեղնահարկերում Հոկ 17,2012 15:24 Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Մեր դիտարկումներում ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են …
Cadillac-ը տոնում է իր 110-ամյակը Հոկ 17,2012 15:22 Cadillac ընկերությունը նշում է իր 110-ամյակը: Ուղիղ 110 տարի առաջ հոկտեմբերի 17-ին թողարկվել է Cadillac Model A-ն: Ընկերությունը հիմնադրվել է Ուիլյամ Մերֆիի և Հենրի Լիլանդի կողմից: Այն “Կադիլակ” է կոչվել Լիլանդի նախնի` Դետրոյթի հիմնադիր Անտուան դե Լամոտ Կադիյակի անունով, թեեւ նախապես շրջանառվել է “Լինկոլն” տարբերակը: Ներկայում “Կադիլակը” իր մեծությամբ երկրորդ ավտոարտադրողն է ԱՄՆ-ում` “Բյուիկից” հետո:
Սարկոզին 1000 դոլարի պիցցա է պատվիրել Հոկ 17,2012 15:09 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Կառլա Բրունին, Նյու Յորքի շքեղ ռեստորաններից մեկում՝ Amaranth- ում, 1000 դոլար են ծախսել պիցցա գնելու համար,- գրում է Life News-ը։ Սարկոզին կնոջ եւ մի քանի մտերիմ ընկերների հետ այցելել է հենց այս ռեստորան, քանի որ Բրունին իտալական խոհանոցի եւ թանկարժեք սպիտակ գինու մեծ սիրահար է։ Ընթրիքից հետո …
Քաղաքապետը ծանոթացել է ՀԸԲՄ շենքի կառուցման ընթացքին Հոկ 17,2012 15:06 ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երեւանում կառուցվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երեւանի Դումայի շենքի համարակալված եւ պահպանված քարերով: Միության անդամները տեղում` պաստառների վրա, հյուրերին …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
22 Նոյեմբեր 07:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան