Հոկ 27,2012 00:00 «Հիմա եկել է նոր նախագահ՝ Սերժ Սարգսյանը, ում նպատակն ապրելու համար ավելի որակյալ պայմաններ ստեղծելն է՝ եվրառեմոնտ անելու պահն է»: Խոսրով Հարությունյան «7օր» Վերջապես, վերջապես Խոսրով Հարությունյանը գտավ Սերժ Սարգսյանի համար բավական հարմար պաշտոն. ՀՀԿ առաջնորդը մեր ազգային «մալյարն է»: Մենք էլ երկար ժամանակ մտածում էինք, թե որն է Սերժ Սարգսյանի իրական գործառույթը մեր երկրում …
Հոկ 27,2012 00:00 «ՀՅԴ-ի դերը մշտական կա քաղաքական դաշտում: Անկախ նրանից՝ քանի պատգամավոր կունենա խորհրդարանում, համենայնդեպս, ՀՅԴ-ի դերակատարումը կա, որովհետեւ ազգային հենքով կուսակցություն է եւ ընդհանրապես տարբերակվում է քաղաքական դաշտից»: Գալուստ Սահակյան «Ազատություն» Գալուստ Սահակյանը շատ նրբաճաշակ է: Նա այս խայտաբղետ քաղաքական ընտրանու մեջ պտտվել, պտտվել է ու կանգնել հնամյա կուսակցության վրա: Վստահ ենք, որ Սահակյանը «Դաշնակցության» հետ …
Հոկ 27,2012 00:00 «Ինձ ախրաննիկ պետք չէ, ես ինքնուրույն կարող եմ լինել ինձ համար ախրաննիկ, այսինքն՝ ես կարող եմ լինել իմ ախրաննիկը, էդ ավելորդ ծախսը ես հանելու եմ ընդհանրապես»: Սամվել Բալասանյան «Առավոտ» Դե իհարկե, Վարդան Ղուկասյանի թողած միլիոնավոր պարտքերից հետո թիկնապահների մասին մտածելն անգամ ճոխություն է: Բա պիտի ինչ-որ խնայողության հաշվին կարողանա՞ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների վճարները տալ: Թեեւ …
ԱՍՏՎԱԾ ՏՎՈՂԻՆ Է ՏԱԼԻՍ… Հոկ 27,2012 00:00 Երկրի իշխանությունները մասնավոր ընկերության շահը գերակա հանրայինի տակ պաշտպանելիս իրենք իրենց աչքն են հանում, ինչպես «Միլանո» խանութը քանդելու եւ դրա դիմաց փոխհատուցելու դեպքում. մեկ հարկի փոխհատուցումն են տվել, բայց երեք հարկի գույքահարկի փող են ուզում:Խանութի հիմնադիր «Օլիմպ» կոոպերատիվի (Աբովյան 4 հասցեի տարածք) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը երեք ամիս առաջ դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական …
ԾԵԾԵԼՈՎ, ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՎ ԴՐԴԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ Հոկ 27,2012 00:00 ՀՀ ԶՈՒ որոշ զորամասերում ամենաթողությունը շարունակվում է, հենակետերում կատարվում են նոր հանցագործություններ: Դրանցից մեկն էլ պայմանագրային զինծառայող, շարքային 42-ամյա Յուրի Օսիպյանին ինքնասպանության փորձի հասցնելու դեպքն է: Գործով անցնող ամբաստանյալները ինը հոգի են, տուժողը՝ մեկը, որը կարծես նաեւ մեղադրյալի կարգավիճակ ունի: 2012թ. ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, տեղի ունեցած դեպքը՝ Յուրի Օսիպյանի ինքնասպանության փորձը, երկու …
«ՔԱՐ» ԼՌՈՒԹՅՈՒՆ Հոկ 27,2012 00:00 «Գոմեշի մսի» հայտնի պատմությունից հետո հայոց բանակում բոլորը վախեցած են, քանի որ ով խոսի դրա մասին, կդառնա քննիչների հետաքրքրության առարկա: Բայց բարձրաստիճան սպայակազմը լավ գիտի, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը միայնակ չէր կարող այդ ամենն իրականացնել: Ուղղակի բոլորն առայժմ լռում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ լռության պատճառներից մեկն էլ այն է, որ …
ՀԱՊԱՂՈՒՄ Է Հոկ 27,2012 00:00 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարտի 1-ի հետ կապված բոլոր բաց հարցերը պետք է պատասխան ստանան: Սակայն, ըստ նրա, իրենք դեռ չեն քննարկել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը: «Ուսումնասիրելիս հանձնաժողովի կազմավորման հիմունքները, սկզբունքները …
ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՆ Հոկ 27,2012 00:00 Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կրկին ակտիվացրել է իր կազմակերպության գործունեությունը: Նա 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումների շարք է սկսել: Հիշեցնենք, որ այս միությունը ԱԺ ընտրություններից առաջ նպաստեց միասնական շտաբի կազմավորմանը, որից հետո Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ շտաբի գումարը տվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այդ միջոցներով ինքը հոգացել էր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 27,2012 00:00 ՀԱՍԱՆ ՍԵՎՐԻՆԱնդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կողմից կոալիցիոն հուշագիրը Սեւրի պայմանագրի հետ համեմատելու երեկվա հայտարարությանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգեւորվել թուրքական կողմի պնդումներից, թե Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չէ՝ համեմատելով այն կոալիցիոն հուշագրի հետ: Աբսուրդ է ազգային գերկարեւոր փաստաթղթերը ներքաղաքական զարգացումների հետ համեմատելը: Հուսով եմ, …
ԱՍՔ՝ ԼԵՆԻՆԻ ՈՒ ՁԻՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոկ 27,2012 00:00 ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու մշտական հանձնաժողովների նախագահներին պետական բյուջեի միջոցներից հատկացվում է նաեւ ծառայողական ավտոմեքենա: Այսօր նրանց բոլորին սպասարկում են նույն մակնիշի՝ «Toyota Corolla» մեքենաներ, որոնց արժեքը կազմում է մոտ 15 մլն դրամ: Նկատենք՝ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում այդ արժողությամբ մեքենաներ տրամադրելը կարելի է շռայլություն համարել:Այս առումով շատերը կհիշեն, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան