Հրապարակ. Նաիրիտցիների աշխատավարձը վճարելու հույս չկա Նոյ 29,2012 10:49 Թերթը գրում է, որ “Նաիրիտի” աշխատողների բողոքի ակցիաներից հետո ձեռնարկության կառավարիչները խստացրել են ներքին կարգուկանոնը։ Մասնավորապես, կոլեկտիվին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից։ “Այս մասին մեզ հայտնեցին աշխատողները։ Առհասարակ, “Նաիրիտում” արգելված է ԶԼՄ-ների հետ շփումը։ Մամուլին տեղեկություններ հայտնելու համար նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է եղել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ղեկավարությունն աշխատողներին խոստացել է, որ …
Ժողովուրդ. Черный ход են սարքել եվ էլիտար ՀՀԿ-ականներն արդեն միանգամից այդտեղից են դուրս գալիս Նոյ 29,2012 10:45 “Ժողովրդավարական երկրի՝ազատ խոսքի ջատագովել ՋԼՄ-ներին սիրող իշխանական կուսակցության ներկայացուցիչներն արդեն բացահայտ կերպով խուսափում են իրենց սիրելի ՋԼՄ-ների հետ շփումից, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ցրում են։ Բանն այն է, որ հրդեհից հետո վերանորոգված ՀՀԿ գրասենյակի նկուղային հարկում իրենց դուրս գալու համար “черный ход” են սարքել (մեքենայով մուտք ու ելք անելու համար), և էլիտար ՀՀԿ-ականներն արդեն միանգամից …
ՀԺ. Սերժ Սարգսյանի եղբորորդին վերակենդանացման բաժանմունքում է Նոյ 29,2012 10:42 Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին` Նարեկ Սարգսյանը, գտնվում է “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս տեղեկությունը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից: Իսկ թե` Նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ` հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը: Երեկ թերթը տեղեկացրել էր, որ նախօրեի ուշ երեկոյան` …
Ժոդովուրդ. Հակասություններ Լավանդայի Արայիկի եվ մանկավարժականի ռեկտորի միջեվ Նոյ 29,2012 10:40 Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարևանությամբ “Լավանդա” դեղատունը շինարարություն է իրականացնում, և բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: “Լավանդա”-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետևում. …
Հրապարակ. Յուրացվել են Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցի գումարները Նոյ 29,2012 10:38 Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը շարունակում է քաղաքաշինության ոլորտում ստուգումները: Օրերս “Հրապարակ”-ը գրել էր, որ ավելի քան 14 կրթական ու մշակութային հաստատություններում ֆինանսական յուրացումներ ու խախտումներ են հայտնաբերվել: Երեկ թերթը տեղեկացավ, որ դրանց թվում է նաև Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որը 50-ականներին է կառուցվել, իսկ վերջին տարիներին փլվել էր: Անցած տարվանից քաղաքաշինության …
Ժողովուրդ. ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում Նոյ 29,2012 10:36 Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, նախորդ շաբաթ՝ Մոսկվա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանը հրահանգել է առժամանակ դադարեցնել ստուգումներըև ասելով, որ հետագա անելիքների, այդ թվումև այդ հարցի վերաբերյալ որոշում կլինի իր վերադարձից հետո: Սակայն ՀՀ-ից նրա բացակայության օրերին Միքայել …
ՀԺ. Երվանդ Զախարյանի դուստրը բժշկական կենտրոն կունենա Նոյ 29,2012 10:34 “Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու “Մեդիքալ Ինվեստ” ՍՊԸ- ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։ Երեկ, երբ մի շարք հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը մեկնաբանություններ է խնդրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահի դուստր Գայանե Զախարյանից, նա ընդամենն ասել է, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի։ Գայանե Զախարյանն, …
Հրապարակ. Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են Նոյ 29,2012 10:32 Ոստիկանության տարածքային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները շարունակվում են: Այդ մասին գրում է “Հրապարակ” թերթը։ “Օրերս պաշտոնանկ է արվել եւ կադրերի տրամադրության տակ ուղարկվել ոստիկանության Անիի տարածաշրջանի ղեկավար Մհեր Ավագյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Նշենք, որ վերջերս պաշտոնանկ արվեցին նաեւ մայրաքաղաքի Կենտրոնի, Նորք-Մարաշի բաժինների պետերը եւ մեծ թվով այլ աշխատակիցներ”,- գրում է “Հրապարակը”։
Ժողովուրդ. Վարչապետի հոբբին Նոյ 29,2012 10:20 ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյանի համար կարծես կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի, եւ նա հաճույք է ստանում մարդկանց հասցեին ցինիկ արտահայտություններ անելուց։ Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Հերթական “զգլխիչ” հայտարարության առիթը կենսաթոշակառուներն էին։ “ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ թոշակային տարիքի համար,- ասել է նա ու …
Նոյ 29,2012 00:00 Լուսանկարն արված է Երեւանի Գլինկայի փողոցում«Սարի թաղ» կոչվող թաղամաս տանող ճանապարհի հենց սկզբին արված այս գրությունը հավանաբար թողել են պատանեկան մաքսիմալիզմի շրջանում գտնվող ինչ-որ երիտասարդներ: Ափսոս, որ այդ մաքսիմալիզմը նրանց թույլ չի տվել դպրոցում գոնե մի քիչ սովորել:
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին