ԼԻՍԿԱՆ ՀԱՅՀՈՅԵԼ Է Մար 31,2012 00:00 ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախօրեին գնացել է Գորիս` կուսակցության համար գրասենյակ բացելու, սակայն արժանացել է Սյունիքի մարզպետի հայհոյանքներին: Ըստ Փոստանջյանի, երբ գրասենյակի կահավորումն ավարտվել է, ինչ-որ մարդիկ փախցրել են «Ժառանգության» ցուցապաստառը: «Այդ ընթացքում 3 մեքենաներով եկան մարդիկ եւ սկսեցին շրջել այդ տարածքում, հարցուփորձ անել, թե ինչու ենք մենք բացել այդ գրասենյակը: Դրանից հետո քաղաքացիները մեզ …
ԷԼԻ ԳՆԱՃ Մար 31,2012 00:00 Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2012թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների` համապատասխանաբար 0.8% եւ 0.2% հավելաճ: 2012թ. մարտին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների …
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ Մար 31,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները նախօրեին Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում են ունեցել: Նրանք գյուղապետերին նախազգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն ու ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանը տվյալ համայնքում չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ, ապա իրենք ստիպված կլինեն բացել կոմպրոմատներով լեցուն թղթապանակները: Վերահսկողական ծառայությունից (աշխատակիցների անուններն առայժմ չենք հրապարակում) գյուղապետերին զգուշացրել են նաեւ, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 31,2012 00:00 ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵ՞Լ ԷՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել: Հարցին, թե եթե կոալիցիան ձեւական է եղել, ԲՀԿ-ն ինչու է տարիներ շարունակ մնացել կոալիցիայի մեջ, Օսկանյանը պատասխանել է. «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել, բայց …
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴՀՈԼԸ ԴԱՐՁԱՎ ՄՈՒԿ Մար 31,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի ելույթների հիմնական թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու արդեն իսկ գրանցված ընտրախախտումներն էին: Սակայն հիմնական անակնկալն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթն էր:Մարտի 1-ի իրադարձություններից հետո Ազատության հրապարակում Սուքիասյանն առաջին անգամ էր ելույթ ունենում, ու ժողովուրդը նրան ընդունեց առանձնակի ջերմությամբ: Սուքիասյանը նախ շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ իրենց կողքին կանգնելու համար: «Ելույթներից մեկի …
ԼՔՈՒՄ ԵՆ ԵԿՄ-Ն Մար 31,2012 00:00 Դեռեւս փետրվարին ԵԿՄ մոտ երեք տասնյակ անդամներ կասեցրել էին իրենց անդամակցությունը` ներքին տարաձայնությունների պատճառով: Նրանք չեն մասնակցել ԵԿՄ 9-րդ համագումարին` կառույցի ղեկավարությանը հանձնած նամակում շարադրելով իրենց քայլի պատճառները: Lragir.am-ի հաղորդմամբ` այս օրերին ԵԿՄ-ն ծանուցագրեր է ուղարկում երկրապահներին` հրավիրելով ժողովի, որտեղ պետք է քննարկվի նշված երկրապահներին կազմակերպությունից հեռացնելու հարցը: Ժողովը տեղի է ունենալու ապրիլի 1-ին:
ՆՈՐ ԳՈՂԵՐ Մար 31,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության մի նոր ձեւ է տարածվել: Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Լուրը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ: Աշխատանքային ժամն ավարտվել էր:
ՎԵՐԱՑՆԵԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ Մար 31,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը գրավոր դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ միջնորդելով վերացնել ՀՀ ողջ տարածքում ՀՀԿ-ի շտաբների վրա տեղադրված քարոզչական պաստառները, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել: Ըստ Զուրաբյանի՝ տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես` վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: «Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի …
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԲԵՆԶԻՆ Մար 31,2012 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ այն փաստին, որ իրենց կուսակցության նախկին անդամ Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, այժմ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: «Ես չեմ ցանկանում անդրադառնալ կուսակցությունից հեռացված նշյալ անձնավորությանը, որն աճուրդի է հանել սեփական պատիվն ու արժանապատվությունը եւ կասկածելի գործարքի դիմաց …
ՊԵՏՌԵԳԻՍՏՐՆ Է ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Մար 31,2012 00:00 Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունն է հայցել, քանի որ պարզվել է` 2 տարի առաջ մահացած Սարգսյանի անունը եւս ներառված է եղել ընտրողների ցուցակում: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից «Ժողովուրդ»-ը կոնկրետ այդ դեպքով փորձեց պարզել, թե ինչպես է լինում, որ տարբեր մահացածներ հայտնվում են ընտրացուցակներում: «2005 թվականի …
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
03 Փետրվար 11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան