ՎԵՐԱՑՆԵԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը գրավոր դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ միջնորդելով վերացնել ՀՀ ողջ տարածքում ՀՀԿ-ի շտաբների վրա տեղադրված քարոզչական պաստառները, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել: Ըստ Զուրաբյանի՝ տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես` վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: «Ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով` միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան՝ կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»,-գրել է նա:




Լրահոս