ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԲԵՆԶԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ այն փաստին, որ իրենց կուսակցության նախկին անդամ Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, այժմ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: «Ես չեմ ցանկանում անդրադառնալ կուսակցությունից հեռացված նշյալ անձնավորությանը, որն աճուրդի է հանել սեփական պատիվն ու արժանապատվությունը եւ կասկածելի գործարքի դիմաց  վաստակել դավաճանի պիտակ: Մեզ չեն հետաքրքրում ճամբարափոխները, որոնք անձնական շահի դիմաց պատրաստ են վաճառել ամեն ինչ, ընդհուպ՝ սեփական արժանապատվությունը՝  դառնալով մանրադրամ  ներիշխանական կուլուարներում»,-հայտարարեց նա: Զոհրաբյանի կարծիքով` ԲՀԿ-ն չի անդրադառնում ժամկետանց գործիքներին: «Ես, իհարկե, չեմ ցանկանում ցիտել դասականներին, բայց բոլորին է հայտնի, թե որտեղ է օգտագործված գործիքների իրական տեղը»,-ասաց նա:




Լրահոս