ԿՊԱՏԺՎԵՆ Մար 30,2012 00:00 ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն»:
ՃՈՅՏԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ Մար 30,2012 00:00 ԸՀ-ն երեկ մերժել է Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ներկայացրած (27.03.2012թ.) դիմումը, ըստ որի` նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի ներկայացրած` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը:
ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Մար 30,2012 00:00 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների վերաբերյալ ակնհայտորեն ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով: «Քանի որ ԱՄՆ դեսպանը հորդորել է բոլորիս` մեզ հասած տեղեկությունները փոխանցել առաջին հերթին դատախազությանը, վարվելու եմ այդպես: Ինքս անձամբ իմ անունից այդ տվյալները ներկայացնելու եմ»,-ասել է Սաֆարյանը:
ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ Մար 30,2012 00:00 ՀՀՇ վարչության անդամ Վիկտոր Միրումյանը Կոնգրեսին ու իրենց ընդդիմադիր համարող թեկնածուներին առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան: Նրա խոսքերով՝ ըստ գործող օրենսդրության՝ ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի սահմանած կարգի` 6 ամից ավելի հանրապետությունից բացակայող ՀՀ քաղաքացիներին պետք է հանել ընտրական ցուցակներից: «Առաջարկում եմ ՀԱԿ-ի կողմից առաջադրված եւ իրենց ընդդիմադիր հայտարարած պատգամավորության բոլոր մյուս թեկնածուներին խնդրո առարկա …
100 ՀՈԳԻ` ՄԻ ՏԱՆԸ Մար 30,2012 00:00 Թիվ 11 ընտրատարածքի ընտրացուցակներում սկանդալային փաստ է բացահայտվել. Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի 11 բնակարանում գրանցված է միանգամից 100 ընտրող: Ցուցակի 539-639 համարներում գրանցված քաղաքացիների անվան դիմաց նշված է հենց այս հասցեն: ՀՅԴ Շենգավիթի շտաբից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրականում այդ բնակարանը պատկանում է Սուսաննա Սաֆարյանին: Իսկ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն այս բացահայտման առնչությամբ գրել է. «Ժողովո՛ւրդ, …
ԱԱԾ ԲԱԺՆԻ ՊԵՏԸ, ՔՆՆԻՉՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ Մար 30,2012 00:00 Մարտի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պետական դավաճանության գործով դատաքննությունը: Խոսքը պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի, Ռոման Մաթեւոսյանի, նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի եւ այդ ամենի մասին իմացող, իրավապահներին չհայտնող Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների գործի մասին է: Ըստ մեղադրանքի` Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների …
ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Մար 30,2012 00:00 Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 26-ին` ժամը 14:50-ի սահմաններում, Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոնների) եկեղեցուց գողություն է կատարվել: Անհայտ անձինք գողացել էին եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գողացված համակարգչի մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին: Թե հատկապես որ ուժի …
ՀԱՆՈՒՆ ՇԵՖԻ Մար 30,2012 00:00 Երեկ ինքնաբացարկ է հայտնել նաեւ Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մանուկ Հակոբյանը: Վերջինս Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի օգնականն է, դրա համար էլ իր տեղը զրջել է հարազատ շեֆի հորը` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանին, իսկ ՀԱԿ-ը` ԱԱԾ նախկին փոխնախարար …
ԶԻՋԵՑ Մար 30,2012 00:00 Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Գագիկ Մարգարյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարգարյանն իր այդ քայլը բացատրեց զբաղվածությամբ ու «ելնելով այն սկզբունքից, որ չխանգարենք մյուս ընդդիմադիր ուժերին եւ ավելի կենտրոնանանք հաղթանակի վրա` ես գտա, որ պետք է ինքնաբացարկ անեմ»: Հիշեցնենք, որ 21 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել անկուսակցական …
ԽՈՍՏԱՑԵԼ Է Մար 30,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրերս Հանրապետական կուսակցության գրասենյակում հայտարարել է, թե ինքը ՀՀԿ-ին 35-40 տոկոս ձայն է ապահովելու: Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ թասիբի է ընկել ու ավելի մեծ թվեր խոստացել` 45-50 տոկոս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Նալբանդյանը, սակայն, հերքեց այդ լուրերը` ասելով, որ ինքը նման հայտարարություններ չի արել: «Ընտրություններից հետո …
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
03 Փետրվար 11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան