ԱՌԵՎՏՈՒՐ ՉԿԱ Հուն 23,2013 00:00 Ամանորյա տոներից հետո Երեւանում գործող հագուստի եւ կոշիկի խանութներում հայտարարված են զեղչեր՝ 20, 30, 50, մի քանիսում էլ նույնիսկ 70 տոկոս: Սակայն հայտարարված զեղչերի հետ մեկտեղ տվյալ խանութներում առեւտուրը շատ թույլ է: Աբովյան 26 հասցեում գտնվող «Պրոմոդ» հագուստի խանութի մենեջեր Աստղիկ Անանիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ամանորից հետո առեւտուրը թույլ է: Այդքան էլ լավ չէ: …
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ CPS-Ն Է ԴԱՐՁԵԼ Հուն 23,2013 00:00 «Արագացրե՛ք, եթե չտաք ինձ ձեր փողերը, երկուսիդ էլ կվառեմ բենզինով, շո՛ւտ արեք հանեք, կվառեմ»: Այսպիսի սպառնալիքներով է 2012թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, անհայտ անձը հարձակվել Ռուբինյանց 58/1 հասցեում գործող CPS բենզալցակայանի երիտասարդ աշխատողների վրա: Սակայն վերջիններս դիմադրել են, ինչի արդյունքում ժամը 04:30-ի սահմաններում այրվածքներով տեղափոխվել են ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական …
ՊԱՐԳԵՎ «ՀՆԱԲՆԱԿԻՆ» Հուն 23,2013 00:00 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արժանացել է «ԵԽԽՎ պատվավոր անդամ» կոչմանը. երեկ ԵԽԽՎ նախագահ Ժ. Մինյոնը նրան է հանձնել համապատասխան կրծքանշան ու վկայագիր: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ չնայած ԵԽԽՎ-ում Հ. Նաղդալյանի հանդեպ վերաբերմունքին, ՀՀԿ-ն այս գումարման խորհրդարանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում Նաղդալյանի փոխարեն ընդգրկել է երկու նորաթուխ երիտասարդ …
ՉԿԱՐԵՎՈՐՎՈՂ ՄԱՐԴԻԿ Հուն 23,2013 00:00 Թեեւ ԲՀԿ-ն հայտարարել է նախագահի ընտրություններին չմասնակցելու, անգամ որեւէ մեկին չսատարելու մասին, սակայն ԲՀԿ-ական պաշտոնյաներն այս օրերին հերթով հայտարարում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ու որքան էլ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կատարվածը մեկնաբանի, թե դա ոչ թե կուսակցության, այլ անհատների դիրքորոշումն է, այնուամենայնիվ ստացվում է, որ ԲՀԿ-ականները Ս. Սարգսյանի հետ են: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ը …
ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ Հուն 23,2013 00:00 ՀՀ արդարադատության խորհուրդը 2013թ. հունվարի 9-ին խորհրդի նիստում որոշել է Սերժ Սարգսյանին առաջարկել հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Պողոսյանի լիազորությունները: Արդարադատության խորհրդի որոշման պատճառը դատավորի տարիքն է. նա պետք է թոշակի գնա:
ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Հուն 23,2013 00:00 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սիբիրախտի հետեւանքով տուժած մարդկանց չի պատրաստվում փոխհատուցում տալ: Ավելին, դրա վերաբերյալ նույնիսկ քննարկում չի եղել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանից: «Ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Չեմ կարող ասել՝ կքննարկվի այն, թե ոչ»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ սիբիրախտի դեպքեր հայտնաբերվել էին 2012թ. հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում, այնուհետեւ` Արմավիրի, Կոտայքի, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 23,2013 00:00 ՏՄՊՊՀ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷՊետական գնումների ոլորտում ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կատարած հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին: Մասնավորապես` «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները, մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում այս 3 ընկերությունների կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են եղել էական …
ՀԱՑԱԴՈՒԼԸ՝ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ Հուն 23,2013 00:00 Նախագահական ընտրությունների գործընթացն արդեն ամբողջությամբ վերածվել է զավեշտի, իսկ նախընտրական քարոզարշավը հիշեցնում է կրկեսային ներկայացում: Բանն այն է, որ այս ընտրապայքարում քաղաքական կատեգորիա է դարձել հացադուլը՝ վերածվելով քարոզարշավի հիմնական միջոցի. այս օրերին իրար հետեւից հացադուլ անելու մասին են հայտարարում նախագահի թեկնածուները: Ինչպես հայտնի է, նախագահի ամենաերիտասարդ թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր քարոզարշավը սկսեց՝ ԳԱԱ մոտ հացադուլ …
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Հուն 23,2013 00:00 ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը որեւէ բացատրություն չունի այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ներում իր եղբորը եւ որեւէ պատասխան չի տալիս: «Սպասում ենք, ոչ մի նորություն չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Օհանյանը: Վերջինիս խոսքով՝ Ս. Սարգսյանին ներման դիմումը ներկայացնելուց անցել է մեկուկես ամիս: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում էր պաշտոնական …
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ Հուն 23,2013 00:00 ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաեւ այլընտրանքային համարվող կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդի անդամներ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաեւ հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Երկրապահ» կամավորականների միության վարչության որոշմամբ: Նկատենք, որ Մխիթար …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը