Իրինա Ալեգրովան ծանր հիվանդ է Փետ 15,2013 15:02 61-ամյա երգչուհի Իրինա Ալեգրովան հիվանդության պատճառով հետաձգել է “Հրաժեշտի հյուրախաղերի” շրջանակում ծրագրված իր համերգը։ Ալեգրովան ելույթից մի քանի ժամ առաջ վատ է զգացել, եւ ստիպված է եղել շտապ օգնություն կանչել։ Երկրպագուները համբերատար սպասել են Ալեգրովային, սակայն բժիշկները կտրականապես արգելել են նրան բեմ բարձրանալ։ Հաջորդ օրը չկայացած համերգի տոմսերը վերադարձվել են։
Երեկ Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն էր Փետ 15,2013 14:55 Փետրվարի14-ը` Սուրբ Վալենտինի օրը, երգչուհի Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն էր. նախ՝ նրա ծննդյան օրն էր, հետո էլ` սիրահարների: Սոնան “Ֆեյսբուք”-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ծննդյան տարեդարձի հետ կապված մաղթանքների համար, ինչպես նաեւ շնորհավորել բոլոր սիրահարներին: Երգչուհին չի մոռացել նաեւ պարզաբանումներ տալ օրեր առաջ իր իսկ էջում տեղադրված լուսանկարի վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ Սոնան վերջապես …
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը Փետ 15,2013 14:20 Փետրվարի 15-ին, Ժամը 12.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 36 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քրիստափոր փողոցի թիվ 36 տան դիմաց: Հրդեհը մարվել է ժամը 12.51-ին: Այրվել է “Օփել” մակնիշի 77 MN 505 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Ռուս իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր վնասվածք հասցնելու համար Փետ 15,2013 14:13 Փետրվարի 14-ին՝ ժամը 17.05-ին, ոստիկանության Ապարանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները Ապարանի առաջին ատյանի դատարանի շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Գ.-ին, որը 2004 թ. փետրվարի 9-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Համլետ Գ.-ն կալանավորված է:
Սիրիայում հայ է սպանվել. եվս մեկ հայ երիտասարդ առեվանգվել է Փետ 15,2013 14:05 Հալեպում երեկ դարձյալ հայ է զոհվել։ Զոհը 1970թ.-ին ծնված Հարություն Քեոշկերյանն է, ով սպանվել է Սուլեյմանիե պողոտայում՝ պատահական գնդակից։ Facebook-ում Բերիո լուրերի էջում տեղադրված տեղեկության համաձայն՝ երկու երեխաների հայր Հարությունը զոհվել է Սուլեյմանիեի պողոտայում՝ գլխին դիպած փամփուշտից։ Տարածված մեկ այլ տեղեկության համաձայն՝ երեկ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին մեկ այլ հայ երիտասարդ առևանգվել է։ Առևանգվողը …
ԱՆ-ը Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել Փետ 15,2013 13:59 Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների առթիվ լրատվամիջոցների հետաքրքրությանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցման և ոչ էլ հետազոտության կազմակերպմանը։ Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին …
Հայաստանի ձյուդոյի վարկանշային մրցաշարը կունենա մոտ 200 մասնակից Փետ 15,2013 13:53 Պատանիների /1996-98թթ/ ձյուդոյի վարկանիշային մրցաշարը, որը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Երևանի “ՄԻԿԱ” մարզական ակումբի մարզադահլիճում, նվիրված է Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին: Մրցաշարը, որին մասնակցելու են մոտ 200 պատանի ձյուդոիստներ, լավ ստուգատես կարող է հանդիսանալ Նիդերլանդներում հուլիսի 13-ից 20-ը կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնից առաջ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմի ձևավորման համար: Նշենք, որ մեր …
Ո՛չ մի ձայն իշխանության թեկնածուին. Դաշնակցության կոչը Փետ 15,2013 13:50 ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների “որակի” ապացույցն է: Այդ մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած կոչում: “Բայց կյանքը փետրվարի 18-ից …
Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցի տնօրենին Փետ 15,2013 13:43 Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենին` արգելված քարոզչություն իրականացնելու համար: ԿԳ նախարարը Facebook-ի էջում գրել է. “Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության “Աշտարակի …
Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը այսօր կտեղափոխվի Երեվան Փետ 15,2013 13:40 Լոս Անջելես – Մոսկվա – Երևան չվերթով այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 15.20-ին հայրենիք կհասնի փառաբանված բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դիակը: Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ /, ժամը 17.30-ին: Հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին, ժամը 14-ին նույն եկեղեցուց օլիմպիական չեմպիոն Վլ. Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երևանի քաղաքային պանթեոն. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին