ԹՈՂ ԱԺ-Ն ՈՐՈՇԻ Փետ 22,2013 00:00 Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է ԱԺ կանոնակարգում փոփոխություն մտցնել, համաձայն որի՝ պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի համարելու վերջնական եզրակացությունը վերապահվի ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Այդ որոշման նախագծի հեղինակները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն են:
ԴԱՏԸ ԿՍԿՍՎԻ Փետ 22,2013 00:00 Մարտի 7-ին՝ ժամը 11-ին, կկայանա «Քոչարյանների դատն ընդդեմ «Առաջին լրատվական»-ի» դատական հայցի քննությունը: Հիշեցնենք, որ հայցվորը լրատվամիջոցից պահանջում է 5 մլն դրամ այն հրապարակման համար, համաձայն որի՝ «Նաիրիտ»-ի վաճառքից անմասն չի մնացել նաեւ Քոչարյանը:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ 5 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ Փետ 22,2013 00:00 Փետրվարի 20-ի գիշերը Երեւանի Սեւանի փողոցում լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ երիտասարդները դանակահարել են միմյանց: Վերջիններիս մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ երիտասարդների ինքնությունը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:Պարզեցինք, որ փետրվարի 20-ի գիշերը հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Բուռնազյան 129 …
ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ Փետ 22,2013 00:00 ԱԺ էթիկայի հանձնաժողովի երեկվա նիստում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Հանձնաժողովը եզրակացություն է տվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կողմից «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու եւ նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջադեպի վերաբերյալ՝ կատարվածը համարելով պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտում: Ուշագրավն այն է, որ հանձնաժողովի անդամներից միայն ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է դեմ քվեարկել այդ եզրակացությանը: …
ՈՒՐԻՇ ԲԱՐՔԵ՞Ր Փետ 22,2013 00:00 Իշխանությունները զարմանալի հանդուրժողականություն են ցուցաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: Բանն այն է, որ թեեւ նախագահի ընտրություններից հետո նա երրորդ օրն է՝ հանրահավաք է անում, սակայն ո՛չ նախագահական նստավայրի, ո՛չ ԱԺ-ի, ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ ՍԴ շենքերի մոտ չկան ոստիկանության ներքին զորքերի մեքենաներն ու ջրցանները: Անգամ երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երթով գնաց Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայրում …
ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Փետ 22,2013 00:00 Երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի փոքր հանրահավաքից առաջ, միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացիական ակտիվիստ մի քանի երիտասարդ մոտեցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու հարցրել, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ: Արմեն Մարտիրոսյանն էլ երիտասարդներին հարթակից անվանել է սադրիչներ, ինչը զայրացրել է երիտասարդներից մեկին, ու սկսվել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 22,2013 00:00 ՇԵՖԸ ԿԱՍԻՓետրվարի 18-ի նախագահական ընտրություններից արդեն երեք օր է անցել, սակայն իրեն քաղաքական այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առ այսօր որեւէ կարծիք չի հայտնել ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վերաբերյալ: Ըստ tert.am-ի՝ Ծառուկյանը Հայաստանում չէ, գա, նոր ԲՀԿ-ն կխոսի: ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԸՆախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարել է, թե փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, …
Ո՞ՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԳՈՒԺՈՒՄ ԶԱՆԳԸ Փետ 22,2013 00:00 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պաշտոնական տվյալների համաձայն նախագահի ընտրություններում ստացել էր կես միլիոն քվե ու գրավել երկրորդ տեղը, հետընտրական գործընթացները վերածել է զավեշտի: Ընդամենը երեք օրում այս թեկնածուն ոչ միայն հասցրեց փոշիացնել իր զանգվածը, այլեւ վերջ դրեց հետընտրական քաղաքական զարգացումներին:Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, պարզվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հակառակ Ազատության հրապարակում գիշերելու եւ …
ԽՈՒՍԱՓԵՑԻՆ Փետ 22,2013 00:00 Հանրապետական կուսակցությունը երեկ հրաժարվել է Ազատության հրապարակում ծրագրած հանրահավաքից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իրենց այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Որովհետեւ այդ նույն հրապարակում հնչում են հակասահմանադրական կոչեր, իսկ երկու քաղաքական թիմերի, մեր հասարակության երկու տարբեր հատվածների հանդիպումը կարող էր նաեւ անցանկալի հետեւանքներ ունենալ»: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 26-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ն …
ԳՐԱՆՑՎԵԼ Է Փետ 22,2013 00:00 Նախօրեին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք չորս տուժածով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: «Մեծահասակ մայրն իր երեք դուստրերի հետ գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում: Բժիշկները մոր ու ավագ աղջկա առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Այս պահի դրությամբ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը