Գարեգին Բ-ն կարգալույծ է արել Տ. Ոսկան քահանա Բաղումյանին Փետ 11,2013 14:28 Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ոսկան քահանա Բաղումյանը (Տավուշի թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա: Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Վիգեն Բաղումյան ավազանի անունով:
Արտակարգ դեպք գազանանոցում. Վայրի շները խեղդել են երեք մուֆլոնների Փետ 11,2013 14:02 Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երեւանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Երեւանի կենդանաբանական այգու տնօրինության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանի: Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի …
Քաղաքացին նետվել է Գորիս քաղաքի դիտակետից Փետ 11,2013 14:00 Փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Գորիս քաղաքի դիտակետից: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Ըմբռնումով մոտեցի՛ր այդ ամենին, ո՛վ հայ ժողովուրդ… Փետ 11,2013 13:55 Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Չեզար” Լամբրոզոն իր հայտնի “Հանցագործ մարդը” աշխատության մեջ խոսելով հանցագործությունների առաջացման մասին, նշում է որ դրա համար կան զանազան եւ զգալի պատճառներ… Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց Լամբրոզոն այդ պատճառների մեջ նշում էր եղանակային, կլիմատիկ երեւույթներըև հավասարաչափ, ծայրահեղ ջերմաստիճանները, տարվա տարբեր եղանակները, պետության, բնակավայրերի աշխարհագրական դիրքը, …
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում Փետ 11,2013 13:30 Փետրվարի 9-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, “ՌԱՖ-2203” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Ռոմիկ Մարտիրոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Նոր մանրամասներ Պարույր Հայրիկյանի մահափորձից Փետ 11,2013 13:27 Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը. Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր “Նագան” տեսակի …
Թունավորում շմոլ գազից Փետ 11,2013 13:24 Փետրվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ Շահումյան փողոցի տներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Լիլյա Վարդանյանը: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան գազօջախի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:
Գյումրիում բացվել է ոստիկանության նորակառույց շենքը (տեսանյութ) Փետ 11,2013 13:22 Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում: 2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր …
Կրկին բոտուլիզմի դեպք է արձանագրվել Փետ 11,2013 13:19 ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է …
Միկրոավտոբուսը, ինքնաբերաբար առաջ շարժվելով, վրաերթի է ենթարկել վարորդին Փետ 11,2013 13:17 Փետրվարի 10-ին՝ ժամը 06.00-ին, Երևանի Հաղթանակ փողոցում “ԳԱԶ-32213” մակնիշի միկրոավտոբուսը ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին