Ինքնասպանության փորձը կանխվել է Մար 05,2013 21:38 Մարտի 5-ին՝ ժամը 15.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի ՀԱ Բ4 բնակիչ Վարդանյանից ահազանգ է ստացվել իր կողմից ինքնասպանություն գործելու մասին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 33-ամյա Ալեքսան Վարդանյանին ցուցաբերվել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:
Մարտի 8-ին` տոն-հանրահավաք, իսկ 10-ին` ծրագրի բեկում Մար 05,2013 19:06 Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքը։ Մարտի 6-ին և 7-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումներ կանցկացնի, իսկ մարտի 8-ին՝ ժամը 17:00-ին, նա Ազատության հրապարակում տոնական հանրահավաքի է հրավիրել կանանց: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: “Պայքարը տևական է, և նահանջ չկա: Այդ հանրահավաքը կլինի նախապատրաստվածություն տոնական հաղթանակի, երգ-երաժշտություն կլինի”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Խոսելով առաջիկա գործողությունների մասին՝ վերջինս դիմեց …
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը Մար 05,2013 18:42 Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը այն սկսեց՝ շնորհավորելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: “Մենք բառախաղ չենք անելու”,- հարթակից ելույթ ունենալով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ դիմել են Սահմանադրական դատարան: Նա նշեց, որ չի հոգնելու պայքարից, թեև դրա համար քաղաքացիական անհնազանդություն չի պահանջվելու, այլ լինելու է իշխանության հնազանդություն՝ Հայաստանի ժողովրդին …
ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել Մար 05,2013 18:28 Այսօր “Աճուրդի կենտրոն” ՊՈԱԿ-ում նախատեսված էր կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքը: Աճուրդը չի կայացել` գնորդ չլինելու պատճառով: Այսպիսով ուժի մեջ է մնում նախկին գնորդ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի առաջարկը, ըստ որի նա պատրաստ է ճիշտ աճուրդի մեկնարկային գնի ` 51 մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տալ՝ շենքը գնելու համար:
Երիտասարդներն իրար ծեծել եվ գումար են պահանջել Մար 05,2013 18:25 Մարտի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Ռուբեն Բ.-ին, 21-ամյա Հովսեփ Ա.-ին, 21-ամյա Ռաֆայել Ս.-ին եւ բաժին են հրավիրել 28-ամյա Արթուր Չ.-ին:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.35-ի սահմաններում, Արթուր Չ.-ի եւ նրա ընկերոջ` Հովսեփ Ա.-ի …
Apple` աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշ Մար 05,2013 18:22 Բրենդների գնահատման ոլորտում առաջատար Brand Finance (BF) ընկերությունը կազմել է աշխարհի 500 ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորել է ամերիկյան Apple ընկերությունը, որը գնահատվել է է 87,3 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է հարավկորեական Samsung ընկերությունը՝ 58,77 մլրդ դոլար արժեքով։ Երրորդ հորիզոնականում է Google-ը՝ 52,13 մլրդ դոլար արժեքով։
Գյումրիում թունավորված անչափահասի վիճակը կայուն ծանր է Մար 05,2013 18:20 Մարտի 5-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 71 տան բնակիչ՝ 16-ամյա Մ. Զաքարյանը թունավորումով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փրկել են 6 ամսական երեխայի կյանքը Մար 05,2013 17:16 Մարտի 5-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը երեխային հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրշեջ-փրկարարները շտապ օգնության աշխատակիցների հետ համատեղ 6 ամսական Նարեկ Ասատրյանին հոսպիտալացրել են Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի …
Թանկարժեք մետաղների պետական գները Մար 05,2013 16:52 ՀՀ ֆինանսների նախարարության ևևԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանևև գործակալության կողմից 04.03.13թ.-10.03.13թ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման …
Հրդեհ Սյունիքի մարզում Մար 05,2013 16:50 Մարտի 5-ին, ժամը 15.20-ին տեղեկութուն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից կտրվի լրացուցիչ տեղեկություն:
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին