Հայկական հաղթանակ Բուլղարիայում՝ Լուռ երկխոսության շնորհիվ (ֆիլմ) Մար 05,2013 14:46 Հայկական “Լուռ երկխոսություն” կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված “Կոկստե” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում: “Լուռ երկխոսությունը” նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս:
Կինը գլորվել է մետրոյի շարժասանդուղքից ու մահացել Մար 05,2013 14:44 Սանկտ Պետերբուրգում 37-ամյա Դինարա Ն-ն գլորվելով մետրոյի շարժասանդուղքներից, տեղում մահացել է: Մասնավորապես, շարժասանդուղքի բարձրանալու պահին Դինարան կորցրել է հավասարակշռությունն ու ցած գլորվել: Գանգուղեղային վնասվածքներից նա տեղում մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մկրտիչ Մինասյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին Մար 05,2013 14:38 Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Մինասյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մեծարգո Նախագահ Խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով, դրանց հանդեպ պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությամբ, մասնավոր սեփականատերերի կողմից դրսեվորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության հասնող կամայականություններով, իրադրության համատարած անպատժելիությամբ ու իրավիճակը …
Օպելի վարորդը վրաերթի է ենթարկել 11-րդ դասարանի աշակերտուհուն Մար 05,2013 14:23 Մարտի 4-ին, ժամը 16.45-ի սահմաններում, “Օպել” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 47 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-րդ դասարանի մի աշակերտուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:
Սպասվում են տեղումներ Մար 05,2013 14:06 ՀՀ տարածքում`մարտի 6-ին Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 6- ին, 7-ին` հատկապես գիշերը կնվազի 10-12 աստիճանով, 8-ի ցերեկը և 9- ին, 10-ին …
Շուտով կսկսվի Yere1-ի նոր եթերաշրջանը Մար 05,2013 13:58 Շուտով կսկսվի “Yere1”-ի նոր եթերաշրջանը՝ նոր կերպարներով, սակայն նույն ձեւաչափով: Կազմում կան փոփոխություններ, հրավիրված դերասաններ՝ Սեպուհ Ապիկյանը, Արմեն Թադեւոսյանը, Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս անհաջողակ լրագրողի է մարմնավորելու: “Yere1”-ի հին կազմի նախագծում կլինեն Մենչը, Զառան, Դելոն, Գրիգորը եւ այլն… Հին կազմից չի լինի դերասան Հովհաննես Ազոյանը, որը միայն իր զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել նկարահանումներին:
Պատուհանի ապակին կոտրելով փորձել է գողանալ սառնարանը Մար 05,2013 13:52 Մարտի 4-ին, ժամը 16.15-ին, Ղազարավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով՝ նույն գյուղի մի բնակչի տնից փորձել են գողանալ “Օրսկ” սառնարանը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցնել: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նշված գյուղից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մուրադ Փ.-ն, որը ներկայացվել …
Կայացել է պատանիների ՀՀ առաջնությունը Մար 05,2013 13:49 Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի պատանիների ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 165 մարզիկ-մարզուհիներ: Այս առաջնության ժամանակ մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքական թիմը, որը ապրիլի 5-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկան ծանրամարտիկների աշխարհի պատանեկան առաջնությանը: Աղջիկներից 44կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոն է դարձել …
Իրինա Թովմասյանը մայր է դարձել Մար 05,2013 13:45 Մարտի 4-ին գեղեցկուհի, “Միսս Հայաստան 2000” Իրինա Թովմասյանն ունեցել է երկրորդ բալիկին: Իրինայի դուստրը լույս աշխարհ է եկել առավոտյան ժամը 7-ին՝ 3 կգ 250 գրամ քաշով եւ 52 սմ հասակով: Իրինան եւ իր ամուսինը նախապես որոշել էին փոքրիկի անունը՝ աղջնակին անվանելու են Ալվինա:
ԾԵԾԵԼ ՈՒ ԱՍԵԼ ԵՆ՝ ՓԱԽԱՆՔ Մար 05,2013 13:38 Փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, “Հրազդան” տոնավաճառում 47-ամյա Անահիտ Նիկոլայանի եւ 48-ամյա Աննա Հովհաննիսյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով երկուսն էլ հոսպիտալացվել են: Միմյանց ծեծելու պատճառը փողն է: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ն այցելեց “Հրազդան” տոնավաճառ: Նշենք որ ծեծկռտուքը տեղի է ունեցել տոնավաճառի մեծածախ հատվածում՝ բոլորին առավել հայտնի “բիրիքնոցում”: Տոնավաճառի բոլոր աշխատակիցները տեղյակ …
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով